News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ՀՀԿ խմբակցությունը եւ կուսակցությունը լքած պատգամավոր Արթուր Գեւորգյանը բարոյական է համարում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար ստորագրելը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, նա ասաց լրագրողներին:

«Ես չեմ դատում, եթե խնդիր կա, թող դատարանը դատի: Ստորագրությունը վերաբերում էր միայն խափանման միջոցի փոփոխմանը, ինչը ես բարոյական եմ համարել եւ էդպես եմ վարվել: Ժամանակին, երբ միտինգների ժամանակ ձերբակալեցին Փաշինյանին եւ այլ պատգամավորների, խնդիր եղավ, որ պիտի գան Ազգային ժողով, մեր ստորագրությունը պահանջեին, որպեսզի կարողանային կալանքի ենթարկեին, առաջիններից, եթե չասեմ միակը էն թիմում, որտեղ ժամանակին գտնվում էի, ես էի, որ ասել եմ՝ բացառվում է՝ իմ ստորագրությամբ մարդ կալանավորվի: Եւ այստեղ չկա հավանության խնդիր»,- ասաց Արթուր Գեւորգյանը:

Լրագրողի հակադարձմանը, թե դրանք տարբեր իրավիճակներ էին, պատգամավորը նշեց, որ դրանք նույն իրավիճակն է, երբ երկու դեպքում էլ մարդ է կալանավորվում:

«Եթե կա մեղադրանքի խնդիր դա դատարանը կորոշի, կուսումնասիր, մենք չենք մարդկանց դատելու»,-ասաց պատգամավորը:

Արթուր Գեւորգյանը հավելեց, որ դատարանը նույնիսկ պատգամավորների ստորագրությանը ուշադրություն չդարձրեց եւ առանց դրա էլ որոշեց փոխել ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը:

Հարցին, թե Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու հետ կապված տեսնում է հնարավոր համագործակցություն նրա հետ, Գեւորգյանն ասաց, որ առայժմ ոչ մեկի հետ չի տեսնում համագործակցության հնարավորություն:

Իսկ այն հարցին, թե ողջունում է արդյոք Քոչարյանի վերադարձը քաղաքականություն, Արթուր Գեւորգյանը ասաց, որ դա նրա իրավունքն է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ