News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 17
Տեսնել լրահոսը

Նախագահ Վլադիմիր Պուտինը Ավստրիայի արտաքին գործերի նախարար Կարին Կնայսլի եւ ֆինանսիստ Վոլֆգանգ Մայլինգերի հարսանիքին նվիրել է  նկար, կարագի քամիչ եւ Տուլայի ինքնաեռ: Այս մասին լրագրողներին ասել է  նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Պուտինը նորապսակներին նվիրել է գյուղական մոտիվներով նկար, քանի որ հենց այդ շրջաններից է ամուսինը, ինչպես նաեւ նվիրել է հին կարագի քամիչ եւ Տուլայի ինքնաեռ »,-ասել է Պեսկովը:

Նա հավելել է, որ տոնակատարության ժամանակ նախագահը պարել է հարսնացուի եւ հյուրերի հետ:

«Հյուրերից մեկը նախագահի պարընկերն էր»,-ասել է նա:

«Նա նաեւ հարսնացուի հետ է պարել»,-նշել է Պեսկովը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news