![](img/news/46/69/17/default.jpg)
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Քոֆի Անանի մահվան կապակցությամբ:
«Ես խորապես վշտացած եմ Քոֆի Անանի մահվան լուրից: Նա մեծ ժառանգություն է թողել ՄԱԿ-ի բազմակողմ, ակտիվ եւ պատասխանատու աշխատանքի զարգացման տեսանկյունից: Ցեղասպանությունների կանխարգելման գործում ՄԱԿ-ի ներուժի ամրապնդման գործում նրա ներդրումն անգնահատելի է», - Twitter-ի միկրոբլոգում գրել է Մնացականյանը: