News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 17-ի հանրահավաքի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը սահմանադրական փոփոխությունների, դատավորներին ուղղված կոչի եւ անցումային արդարադատության վերաբերյալ որոշակի մտահոգություն է առաջացնում։ Այս մասին օգոստոսի 20-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է փաստաբան Նորայր Նորիկյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի ելույթը օգոստոսի 17-ի հանրահավաքին։

Խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին, որը թույլ կտա Ազգային ժողովին ինքնալուծարվել՝ բացառելով վարչապետի հրաժարականի նախապայմանը, նա նշել է, որ խոսքը սահմանադրության 92-րդ հոդվածի փոփոխության մասին է։

«Սակայն, փոփոխություն իրականացնել այդ հոդվածում կարելի է Ազգային ժողովի 2/3-րդ քվեով: Փաշինյանն առաջարկում է փոփոխություն իրականացել, որ Ազգային ժողովն ինքն իր ինքնալուծարման մասին որոշում կայացնի՝ բացառելով վարչապետի հրաժարականը: Այդպիսի փոփոխություն կարելի է կատարել այն դեպքում, եթե այսօրվա ՀՀԿ-ն տա իր համաձայնությունը, դա նշանակում է՝ ՀՀԿ-ն պետք է գործի երկրորդ «ինքնասպանությունը»»,–պարզաբանել է Նորիկյանը։

Նրա կարծիքով՝ պետք չէ նման սցենարով գնալ, գործադիրը չպետք է ստիպի օրենսդիր իշխանությանը։

Լրագրողի հարցին, թե չի՞ ստացվում արդյոք, որ 100 օր պաշտոնավարելուց հետո էլ Նիկոլ Փաշինյանն է «իր հագով» Սահմանադրություն կարում առանց իր հրաժարականի խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար, արդյոք դա նույնը չէ՞, ինչի մեջ նախկինում Փաշինյանը մեղադրում էր նախկին իշխանություններին, Նորիկյանը նկատեց, որ կարող է նման ընկալում լինել:

«Դրա համար էլ ես ասում եմ, որ կան մտահոգություններ, պետք չէ նման քայլ անել, որովհետեւ Փաշինյանը պետք է մտահոգություն չունենա, որ ինքը չի ընտրվելու վարչապետ»,-շեշտեց նա:

Նա նաեւ անդրադարձավ հանրահավաքի ժամանակ Փաշինյանի՝ դատավորներին ուղղված կոչին։ Այսպես, Երեւանում հանրահավաքի ժամանակ Փաշինյանը կոչ արեց դատավորներին «խելքները գլուխները հավաքել»։

Փաստաբանը, մասնավորապես, կարծիք հայտնեց՝ շատերը կան, որ դատական համակարգում տեղ չունեն, սակայն կյանքի գնով պետք է պահպանել դատական համակարգի անկախությունը։ Փաստաբանի կարծիքով՝ այդպիսի կոշտ տոնայնությամբ հանդես գալը որոշակի այլ ենթատեքստերով գնահատականների տեղիք կարող է տալ:

Խոսելով  անցումային արդարադատության մասին՝ փաստաբանն ասաց, որ դա որոշակի ուրույն գործիքակազմ է, իսկ Հայաստանում իրականացնելու համար պետք է պատասխանել հետեւյալ հարցերին. «Արդյոք ՀՀ օրենսդրությունն անհրաժեշտ եւ բավարար չե՞ն արդարադատության համար, ովքե՞ր, ի՞նչ սկզբունքով ու ո՞ր կառույցներն են իրականացնելու անցումային արդարադատություն, արդյոք բողոքարկելի՞ են լինելու անցումային արդարադատության ընթացքում իրականացված որոշումները: Իմ կարծիքով՝ ՀՀ օրենսդրությունը բավարար է օրինականության վերականգնման եւ հաստատման ուղղությամբ»–եզրափակեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ