News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի իշխանությունները իրականացնում են համաշխարհային պատմության մեջ ամենալայնածավալ դեւալվացիաներից մեկը, որի արդյունքում բոլիվարի պաշտոնական փոխարժեքը կնվազի 96 տոկոսով: Եթե օգոստոսի 17-ին Վենեսուելայի կենտրոնական բանկի կողմից սահմանված դոլարի փոխարժեքը մեկ դոլարի դիմաց կազմում էր մոտ 248 հազար բոլիվար, ապա նոր փոխարժեքը, որը պետք է ուժի մեջ մտնի այսօր, կազմում է 6 միլիոն դոլար մեկ դոլարի դիմաց` տարբերությունը 24 անգամ է, հաղորդում է ՌԲԿ-ն:

Անցյալ շաբաթվա վերջին հեռուստաուղերձում արժույթի բարեփոխումների մասին հայտարարել էր նախագահ Նիկոլաս Մադուրոն: «Ես ուզում եմ, որ երկիրը վերականգնվի, եւ ես դեղատոմս ունեմ: Վստահեք ինձ», - ասել էր նա:

Մադուրոն պաշտոնապես չէր հայտարարել դեւալվացիայի մասին. նա հաղորդել էր, որ կառավարությունը վերանվանում է իրականացնում (տեղական փողերից հինգ զրոն կհանեն) եւ նոր վերանվանված բոլիվարը կկոչվի  «սուվերեն բոլիվար»:

Նոր փոխարժեքը մոտ է երկրի սեւ շուկայում գործող ոչ պաշտոնական փոխարժեքին, նշում է Reuters-ը: Ըստ ամերկացի տնտեսագետ, Ջոն Հոփկինսի անվան համալսարանի պրոֆեսոր Սթիվ Խամկեի, այժմ սեւ շուկայում մեկ դոլարը արժե 6.67 մլն բոլիվար: Իրականում հենց ոչ պաշտոնական փոխարժեքից է կախված տեղական շուկայում գնագոյացումը, որը սուր դեֆիցիտ է ունենում բազմաթիվ հիմնական ապրանքներից, այդ թվում զուգարանի թղթից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ