News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի դեմ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) պրոցեսի շրջանակում Թուրքիան կհամագործակցի մի քանի երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թուրքիայի առեւտրի նախարարության հաղորդագրությունը:

«Մեր երկիրն ԱՀԿ-ում պրոցես է սկսել՝ կապված ԱՄՆ-ի կողմից պողպատի եւ ալյումինի ներկրման լրացուցիչ մաքսատուրքերի հետ: Մեր երկրի հետ միասին ԱՄՆ-ի դեմ ԱՀԿ-ում պրոցեսներ են սկսել նաեւ Եվրամիությունն ու այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հնդկաստանը, Չինաստանը, Շվեյցարիան, Նորվեգիան, Կանադան, Ռուսաստանն ու Մեքսիկան: Նշված երկրների հետ համագործակցելով՝ մենք կշարունակենք ջանքերը՝ ուղղված մեր արտահանողների եւ մեր ժողովրդի պաշտպանությանը»,- ասված է հաղորդագրությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ