News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սփյուռքի հանդեպ մեր վերաբերմունքը պետք է փոխվի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 21-ին, ասուլիսի ժամանակ ասաց Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Մի քանի անգամ շեշտել եմ, որ չենք նայելու Սփյուռքին որպես բանկոմատի։ Հարաբերությունները պետք է լինեն փոխշահավետ՝ Հայաստանը հոգ է տանում սփյուռքի մասին, սփյուռքը՝ Հայաստանի։ Հայաստանը կլինի ուժեղ, եթե սփյուռքը լինի ուժեղ»,-ասաց նախարարը՝ նշելով, որ հարաբերությունները պետք է լինեն պետական հայեցակարգի շրջանակներում։

Նախարարը նշեց, որ իր պաշտոնավարման ընթացքում սփյուռքում հանդիպել է ակտիվ փոքրամասնության հետ։

«Բոլոր երկրներում համայնքների ակտիվ մասը իր մեջ ներգրավվում է 5-10 տոկոսը։ Մենք խնդիր ունենք ճանաչելու սփյուռքը»,- ասաց նա։

Նախարարը նաև նշեց, որ Սփյուռքի նախարարությունը պատրաստվում է ստեղծել հնարավորություն բոլոր այն մարդկանց համար, ովքեր պատրաստ են աշխատել հանուն Հայաստանի, Արցախի կայուն զարգացման, սփյուռքում հայկական կառույցների զարգացման, Հայաստան-սփյուռք կապի ուժեղացման համար։

«Սա շատ լավ ընդունվեց ԱՄՆ-ի մեր հայրենակիցների կողմից, քանի որ նախկինում մոտեցումները ոչ այնքան միանշանակ են եղել և պետության համար եղել են մերժվածներ կամ արտոնյալներ։ Մեր օրոք նման բան չի լինելու։ Նրանք, ովքեր մեզ հետ ցանկանում են աշխատել, մենք կաշխատենք առանց նախապայմանի»,-ասաց Հայրապետյանը:

Տպել
Ամենաշատ