News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության նախկին փոխտնօրեն Գուրգեն Եղիազարյանը խստորեն քննադատել է Հայաստանի նոր իշխանությունների գործողությունները եւ «նրանց թշնամական վերաբերմունքը Հանրապետության նախկին նախագահների նկատմամբ»: Իր դիրքորոշումը նա հայտնել է օգոստոսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ պատմելով օգոստոսի 17-ին տեղի ունեցած հանրահավաքի շուրջ իր դիտարկումների մասին, երբ հանկարծակի նկատել է, թե ինչպես է, ըստ իրեն, երիտասարդների մի խումբ իր հետ տանում  ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի՝ սեւ ներկով  խաչ քաշած դիմանկարները:

Ըստ Եղիազարյանի՝ նման երեւույթները վտանգ են ներկայացնում հասարակության համար:

«Մենք, ըստ էության, ապրում ենք մի երկրում, որտեղ հարձակում են գործում Կաթողիկոսի վրա: Նույնիսկ թուրքն իրեն նման բան թույլ չէր տա: Ատելով մեզ՝ նրանք, այնուամենայնիվ, իրենց նման բան թույլ չեն տվել», - նշեց Եղիազարյանը` հավելելով, որ ամեն օր Հայաստանն ամեն օր հետընթաց է ապրում ժողովրդավարության զարգացման տեսանկյունից, եւ նշեց, որ երկրի իշխանությունները չէին կարող տեղյակ չլինել նախապատրաստվող միջադեպի մասին, սակայն, այնուամենայնիվ, ոչ մի քայլ չձեռնարկեցին այն կանխելու համար:

Եղիազարյանը համոզված է, որ նախկին նախագահները պետք է պատասխանատվություն կրեն «իրենց կողմից կատարված հանցագործությունների համար», սակայն շեշտեց, որ մինչ օրս դա չի արվել: «Եկե՛ք դատապարտենք նրանց ապօրինի ընտրությունների համար: Եկե՛ք դատապարտենք նրանց իրենց հայրենիքից արտագաղթած մեր 400 հազար հայրենակցի համար: Բայց չէ՞որ դուք դա չեք արել»,- ասաց  ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին փոխնախագահը՝ դիմելով գործող իշխանություններին եւ կառավարությանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ