News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նոր ուսումնական տարում դպրոցի ավարտական դասարանների բոլոր աշակերտները կհանձնեն միասնական քննություններ: Այս մասին օգոստոսի 21-ին Արմավիրի մարզպետարանում 2018-2019 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին նվիրված քննարկման ժամանակ նշել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Շատ մեծ է հավանականությունը, որ բոլոր ավարտական քննությունները լինելու են միասնական եւ վերահսկվելու են ԳԹԿ-ի կողմից: Այսինքն՝ ավարտական քննություններին բոլոր աշակերտները պետք է պատրաստ լինեն բոլոր առարկաներից հանձնել Ա մակարդակի միասնական քննություններ: Սա կլինի արդյունքի միասնական ամփոփում, որպեսզի մենք վերջապես ստանանք կրթության արդյունքի իրական պատկերը: Նախարարությունը տնօրենից պահանջելու է պատասխանատվություն՝ կրթության արդյունքի համար»,- նշել է նախարարը՝ նկատելով, որ միասնական քննություններ հանձնելու դեպքում պետք է սպասել ավելի ցածր գնահատականների, բայց դա նաեւ խթան կհանդիսանա, որպեսզի տնօրենները շահագրգիռ լինեն դպրոց ընդունել բարձրակարգ մասնագետների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ