News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Ես շարունակում եմ չխառնվել դատական իշխանության գործերին: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 22-ին, հայ-չինական դպրոցի բացման արարողության ժամանակ, լրագրողների հետ զրույցում նշեց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դիտարկմանը, որ դատավորներին ուղղված «խելքներդ գլուխներդ հավաքեք» արտահայտությունը որոշ շրջանակների կողմից դիտարկվել է որպես սպառնալիք վարչապետի կողմից, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Ես կարծում եմ, որ 21-րդ դարի ցանկացած բանական քաղաքացի պարտավոր է իր խելքը պահել իր գլխում: Ես բազմաթիվ բողոքներ եմ ստանում, որ դատարաններն անարդար դատել են, գույք են վերցրել, էս են արել, էն են արել: Ես դեռ երկու ամիս առաջ ասել, եմ, որ այն դատավորները, որոնք կգործեն օրենքի տրամաբանությամբ եւ պատասխանատու կլինեն իրենց որոշումների համար, մենք ողջունում ենք նրանց, բայց նաեւ ասել եմ բառացի հետեւյալը, որ վայը եկել է տարել այն դատավորներին, որոնք կողմնակի ազդեցություններով, կաշառքներով կփորձեն էլի դատական համակարգը տանել այլ ուղղությամբ: Ես ասում եմ՝ ժողովուրդ, ես չեմ միջամտում ձեր գործերին, բայց եթե դուք կփորձեք օգտվել ձեր նախկին միջամտությունների խողովակներից, հետեւից դռնից մարդիկ դուրս գան, քավոր-սանիկ-բարեկամ կապերն օգտագործեն, դա չի լինի: Ես չեմ խոսում կոնկրետ դեպքերի մասին»,-ընդգծեց վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ