News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Մինչեւ սեպտեմբերի 15-ը U!TV բոլոր բաժանորդներն, անկախ բաժանորդագրության փաթեթների տեսակից, հնարավորություն ունեն դիտելու Setanta Sports HD եւ Setanta Sports Plus HD սպորտային հեռուստաալիքները։

139-րդ կոճակը սեղմելիս սպորտի սիրահարները կմիանան Setanta Sports HD հեռուստաալիքին, որտեղ շուրջօրյա հեռարձակվող եթերացանկում ներառված են ֆուտբոլի Իսպանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Շոտլանդիայի առաջնությունները, հոկեյի NHL առաջնությունը, «UFC մարտեր առանց կանոնների» մենամարտերը, սպորտային վավերագրական ֆիլմեր ու հաղորդաշարեր, բոքս:

138-րդ կոճակը սեղմելիս ֆուտբոլասերներն ու սպորտի սիրահարները կմիանան Setanta Sports Plus HD հեռուստաալիքին, որտեղ շուրջօրյա հեռարձակվող եթերացանկում ներառված են ֆուտբոլի Իտալիայի, Գերմանիայի առաջնությունները, Անգլիայի գավաթի, Անգլիայի լիգայի գավաթի խաղերը,  հոկեյի NHL առաջնությունը, խառը ոճի մենամարտերը, բասկետբոլի NBA առաջնությունը, Ֆորմուլա 1-ի ավտոմրցաշարը, բոքս, «UFC Մարտեր առանց կանոնների» մենամարտերի հեռարձակումը, սպորտային հաղորդաշարեր:

Վերոնշյալ երկու հեռուստաալիքները տարվա կտրվածքով ներկայացնում են ավելի քան 1000 սպորտային միջոցառում որոնց թվում վերոնշյալ ծրագրերից զատ տեղ են գտել նաեւ ֆուտբոլի Բելգիայի առաջնությունը, Formula E-ի,  Top 14 ռեգբիի, թենիսի ATP 250 եւ Մաստեր սերիայի հանդիպումները:

Հավանելու դեպքում հեռուստադիտողները կարող են ավելացնել հեռուստաալիքներն իրենց ալիքների հիմնական ցանկում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում (ֆոտո)
Մինչև հուլիսի 31-ը ներառյալ Unity 9000 մարզային փաթեթին բաժանորդագրվելու դեպքում փաթեթից կօգտվեն ամսական 8000 դրամով...
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ։ Այն նաև ներառում է 30 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՌԴ Beeline և Tele2...
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ