News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) պողպատի եւ ալյումինի ամերիկյան մաքսատուրքերի վերաբերյալ վեճը կարող է տեւել մինչեւ 1.5-2 տարի: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Տնտեսական զարգացման նախարարության Առեւտրային բանակցությունների վարչության տնօրեն Մաքսիմ Մեդվեդկովը:

«Հայցվորները կարող են հասնել վեճերի փաստացի միավորմանը եւ Միջնորդական խմբի կողմից քննարկմանը: Այս գործընթացը կարող է մեկուկես-երկու տարի տեւել, սա մեկ վեճի քննարկման միջին ժամանակն է: Ակնկալում ենք, որ որոշումը մեր օգտին կլինի, հակառակ դեպքում այդ գործը սկսելու իմաստ չկար», - ասել է նա:

Մեդվեդկովը նաեւ նշել է, որ միջազգային առեւտրային համակարգը այժմ սթրեսային  թեստ է անցնում, որը առաջացել  է առեւտրային պատերազմների եւ քաղաքական պատժամիջոցների պատճառով:

«Մնում է հուսալ, որ սթրես-թեստը, որը ներկայումս առկա  է բազմակողմ առեւտրային համակարգում, ի վերջո բոլոր մասնակիցներին կտանի փոխադարձաբար ընդունելի բազմակողմանի լուծումներ գտնելու, այդ թվում պատժամիջոցների չարաշահման խնդիրների վերաբերյալ իրական քայլերի», - ասել է նա:

ԱՀԿ-ն արդեն անցել է առեւտրային պատերազմներով եւ պատժամիջոցներով, բայց դրանց մասշտաբները համեստ են եղել, ասել է Մեդվեդկովը:

 «Այնուամենայնիվ, առեւտուրը կշարունակվի, թեեւ մենք կարող ենք նրա աշխարհագրության եւ ծավալների լուրջ փոփոխությունների ականատեսը դառնալ», - ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ