News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ Իրանի դեմ նոր անցանկալի պատժամիջոցները Վաշինգթոնն այնուամենայնիվ կկիրառի, բայց նույնիսկ այդ պատժամիջոցների դեպքում Մոսկվան պետք է եւ կփոխի իր տնտեսական քաղաքականությունը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Միեւնույն ժամանակ, տնտեսագետը վստահություն հայտնեց, որ Ռուսաստանը կարող է բարեփոխել եւ արդիականացնել իր տնտեսական համակարգը, ինչպես նաեւ ապահովել իր տեխնոլոգիական զարգացումը:

«Սա, ինչ-ինչ պատճառներով, երկար ժամանակ չի արվել: Այժմ այս պատժամիջոցները դարձել են խթան, ինչը նպաստում է նրան, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ին դիմակայելու գործընթացում, սկսի զարգացնել իր արտադրությունը: Տիեզերական, ռազմաօդային արտադրության ոլորտում Ռուսաստանը զգալի հաջողություններ է գրանցել: Կարծում եմ, սա կարելի է կիրառել գրեթե բոլոր բնագավառներում», - բացատրեց Բոստանջյանը` հավելելով, որ Ռուսաստանը, չնայած շահագրգռված չէ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներով, կարող է այնուամենայնիվ դրանից որոշակի օգուտ քաղել:

Հարցին, կարող են արդյոք ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները ազդել Հայաստանի շահերի վրա եւ եթե այո, ապա հանրապետության համար ինչ հետեւանքների դա կհանգեցնի, նախկին պատգամավորը նշեց, որ ՌԴ-ի եւ Իրանի դեմ սահմանվող պատժամիջոցները, ամեն դեպքում կազդեն Հայաստանի վրա, քանի որ մեր երկիրը սերտ տնտեսական կապեր ունի այս երկու երկրների հետ:

«Մենք շատ ընդհանուր բաներ ունենք: Մեր տնտեսական նախագծերի ճնշող մեծամասնությունը եւ ապրանքաշրջանառությունը մենք իրականացնում ենք ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի հետ», - ընդգծեց տնտեսագետը:

Հարցին, կարող են արյոք պատժամիջոցները  որոշակի ուղղումներ մտցնել նոր կառավարության ծրագրերում, որը նախկինում հայտարարում էր, որ մինչ ընթացիկ տարվա ավարտ սպասվում է տնտեսական աննախադեպ աճ, Բոստանջյանը նշեց, որ նա վստահ չէ նման ծրագերի իրականացման հնարավորության առումով:

Տնտեսագետը ցանկություն հայտնեց, որ հետագայում Մոսկվայի եւ Թեհրանի հետ հարաբերությունները ամրապնդվեն եւ զարգանան, ինչն ըստ, նրա կօգներ Երեւանին միասին դիմակայել նոր մարտահրավերներին:

Սակայն Բոստանջյանը համոզված չէ՝ արդյոք Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ցանկանում է զարգացնել եւ ամրապնդել հարաբերությունները Ռուսաստանի հետ:

«Ես դեռ չեմ կարող որեւէ բան ասել այս կապակցությամբ: Ընդհանրապես, նախադրյալները թույլ չեն տալիս ինձ այդ մասին վստահորեն ասել», - եզրափակեց նախկին պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ