News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը

Երեկ Նորագավիթում սպանված 26-ամյա Մհեր Խաչատրյանը քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից էր. ընտանիքի միակ զավակը: Այս մասին ասյօր՝ հունիսի 14-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմում է նրա մարտական ընկերը՝ Դավիթ Հովհաննիսյանը:

«Մհերը բնավորությամբ շատ հանգիստ էր, ընկերասեր, թասիբով, հայրենասեր, իսկական հայ տղա»,-պատմում է Դավիթը և հավելում. «Ընտանիքին լավ ծանոթ չեմ, բայց վստահ եմ, որ նման լավ տղան չէր կարող վատ ընտանիքից դուրս գալ: Մհերը տան միակ զավակն էր, ամուսնացած չէր:  Քառօրյա պատերազմին միասին ենք մասնակցել, Եղնիկներում էինք՝ ինքը ժամկետային զինծառայող էր, ես սպա: 44-օրյա պատերազամի ժամանակ որպես կամավոր Մարտակերտ էր գնացել: Որքանով տեղյակ եմ, վիրավորում չէր ստացել»:

Սոցցանցերում տարածված տեղեկությունների համաձայն, սպանության պատճառը եղել է այն, որ Մհերը դիտողություն էր արել՝ երեխաներով լցված մեքենան՝ փողոցում արագ վարելու համար:  «Ինքը բնավորության մի գիծ ուներ, երբ որևէ սխալ բան էր տեսնում, պիտի անպայման ասեր, նկատողություն աներ, շտկեր»,-պատմում է Դավիթը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 13-ին ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Նորագավիթ 1-ին փողոցում հնչել են կրակոցներ և կա զոհ: Ոստկաներնն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Երևանի բնակիչ 26-ամյա Մհեր Խ.-ն է, դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն մահացածի մարմնի վրա կան հրազենային մի քանի կրակոցի հետքեր։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սյունիքում մեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանության ժամանակ 10 հոգով ծեծել են հորը և 3 որդիներին
Աղբյուրի հաղորդմամբ՝ ըստ ոստիկանություն դիմած Հրայր Ա․-ի՝ նույն վիճաբանության ընթացքում Նարեկ Գ․-ին են միացել…
2024-ին Լեհաստանում ընտանեկան բռնությունից 17 երեխա է մահացել. լրատվամիջոց
Լեհաստանի արդարադատության նախարարության տվյալներով՝ 2023 թվականին երկրում սեփական երեխաների...
Իսպանիայի վարչապետի կինը մասնակցել է կոռուպցիայի գործով դատավարությանը, սակայն հրաժարվել է ցուցմունք տալ
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի կինը՝ Բեգոնյա Գոմեսը, այցելել է Մադրիդի դատարան, որտեղ նրան կանչել...
WSJ-ի լրագրող Գերշկովիչը Ռուսաստանում դատապարտվել է 16 տարվա ազատազրկման
Դատարանը նախաքննությունն ավարտեց երկու նիստով, որոնք դռնփակ անցկացվեցին հունիսի 26-ին և հուլիսի 18-ին...
Ինքնաթիռը, որում եղել է 233 ուղեւոր, հարկադիր վայրէջք է կատարել Աթենքի օդանավակայանում
Վայրէջքը բարեհաջող է անցել, զոհեր և վիրավորներ չկան։ Ներկայումս տեխնիկական ստուգում է իրականացվում...
ՀՀ-ում ԵՄ դեսպանը ցավակցություն է հայտնել Եղվարդում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների հարազատներին
Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 19-ին՝ Ժամը 09։30-ին, ահազանգ էր ստացվել, որ Եղվարդ քաղաքի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ