News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 27
Տեսնել լրահոսը

Փաստ է, որ այսօր հանքարդյունաբերությունը մեր տնտեսական աճի լոկոմոտիվն է ու սա չի կարող ընդունելի համարվել մեր կառավարության համար: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 23-ին, կառավարության նիստում «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր կառավարության կարեւոր խնդիրներից է փոխել տնտեսական աճի մոդելը ոչ միայն այն պատճառով, որ ուղղակի խոսքը տվյալ դեպքում վերաբերում է մեր ընդերքի վաճառքին, այլեւ այդ ընդերքի վաճառքից գեներացվող գումարների արդյունքում ձեւավորված տնտեսական աճը ներառող չէ: Այսինքն՝ այդ տնտեսական աճի ազդեցությունը իրենց վրա չեն զգում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ բոլոր միջոցները պետք է ձեռնարկել հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ ավելի մեծ վերահսկողություն սահմանելու, հանքարդյունաբերությունն ավելի որակյալ եւ պատասխանատու դարձնելու համար եւ այնպիսի շահագործման կանոններ հաստատելու համար, որ հանրությունն իսկապես զգա, որ այդ ազգային հարստությունը օգտագործվում է այնպես, որ դրանից պետությունը եւ հանրությունը ստանում են այնքան օգուտներ, ինչքան պետք է իրականում ստանան:

Նշենք, որ Կառավարությունն ընդունեց Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին որոշումը:

Նախագծի պարզաբանման մեջ նշվում է, որ հանքարդյունաբերության ոլորտը հանդի-սա¬նալով Հայաստանի արդյունաբերության կարեւոր ոլորտներից մեկը դեռեւս չունի հստակ քաղաքականություն եւ ռազմավարություն, որը թույլ կտա ունենալ տեսլական եւ իրականացնել կոնկրետ գործողություններ ոլորտի կայուն զարգացումն ապահովելու համար: Նախատեսվում է մշակել հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարություն, որի մշակման համար նախ անհրաժեշտ է կատարել որոշակի ախտորոշիչ ուսումնասիրություններ: Ուսումնասիրությունների արդյունքում մշակվելիք ռազմավարական փաստաթղթում կտրվեն ոլորտի կայուն զարգացման համար խոչընդոտ հանդիսացող՝ բացահայտված խնդիրների լուծման ուղղությունները եւ բարեփոխումները ապահովելու համար ֆինանսական գնահատականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը շարունակում է նվազել
Կանխատեսելի էր, որ գների շարունակվող աճի պայմաններում նվազում է ներքին առևտուրը, որը փաստում է նաև մեր բնակչության նվազող...
Հայաստանում հիմնադրված նոր սերնդի ավիացիոն բիզնես. Հարցազրույց YourJets-ի հիմնադիր Գուրգեն Ամբարյանի հետ (ֆոտո)
«YourJets»-ի հիմնադրումը ինձ համար մանկության երազանքի հետևից գնալու գործնական առաջին քայլն էր...
Նույնիսկ խառը կանաչին ու սոխը իրավիճակը չեն փրկում. Էլինար Վարդանյան
Բարձր գնաճը, ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, հունվար-սեպտեմբեր կտրվածքով հասել է 8.9 տոկոսի…
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները...
ՊԵԿ-ն ու Զարգացման ֆրանսիական գործակալությունը համագործակցում են հարկային բարեփոխումների իրականացման նպատակով
Տեխնիկական աջակցության ծրագիրը կենտրոնացած է մի քանի բաղադրիչների վրա...
Հայաստան. հունվար-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել ավելի քան 34 000 մարդ
Սահմաններին չդադարող սադրանքները, մոտ ապագայի անորոշությունը ստիպում են շատերին ապրելու ապահով վայր փնտրել․․․
Ամենաշատ