News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա տիկնոջ եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ զբոսնել է երեկոյան Երեւանում: Այս մասին Facebook-ում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ լուսանկար հրապարակել:

«Հյուսիսային պողոտայում ենք»,- լուսանկարը մակագրել է վարչապետը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլերը Հարավային Կովկաս այցի շրջանակում Երեւան է ժամանել այսօր՝ օգոստոսի 24-ին: Նախօրեին Անգելա Մերկելը Վրաստանում էր, իսկ վաղը՝ օգոստոսի 25-ին Երեւանից Բաքու կմեկնի:

Երեւանյան այցի շրջանակում Գերմանիայի կանցլերն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդ հուշահամալիր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մասնակցել հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններին, հյուրընկալվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ