News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում իր հանգիստն անցկացնող Բելգիայի թագավորական ընտանիքի անդամները մեկնեցին «Զվարթնոց» օդանավակայանից: Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջից:

«Հայաստանում իր հանգիստն անցկացնող Բելգիայի թագավորական ընտանիքը մեկնեց «Զվարթնոց» օդանավակայանից: Բարի թռիչք»,- ասված է գրառման մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Բելգիայի թագավոր Ֆիլիպը և նրա ընտանիքը մասնավոր այցով գտնվում էին Հայաստանում:

Հայաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ, թագավորական ընտանիքի այցը մասնավոր է, հետեւաբար այլ մանրամասներ ասել չեն կարող: Նշվում է միայն, որ ԱԳՆ-ի կողմից որեւէ հրավեր չի եղել:

Նշենք, որ Ֆիլիպը գահ է բարձրացել 2013 թվականի հուլիսին։ Թագավորական գահին նա փոխարինել է հորը՝ Ալբերտ II-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ