News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը այսօր՝ օգոստոսի 27-ին պաշտոնավարման 100 օրվա ամփոփման մամուլի ասուլիսին  անդրադարձել է Մշակույթի նախարարության կատարած կարեւոր 15 քայլերին։

Նա, մասնավորապես, առանձնացրեց հետեւյալը. «7 կառույց ստացել է նորահայտ հուշարձանների կարգավիճակ, Շիրակի մարզի երկրագիտական թանգարանին տրամադրվել է նոր շենք, վերանայվել է դահլիճների վարձակալման վճարը դեպի նվազեցում, մշակվել է դպրոցականների մշակութային հաստատություններ այցելելու աբոնեմենտային համակարգ, մշակվել է կրթական եւ մշակութային հաստատությունների կապն ապահովող «Քո արվեստը դպրոցում» դրամաշնորհային ծրագիրը, մշակվել է ՀՀ Մշակույթի նախարարությանը ներկայացվող նախագծերի նոր հայտաձեւ, լրամշակվել է կինոնախագծերի մրցույթների անցկացման եւ ֆինանսավորման կանոնակարգը, «Հայֆիլմ» կինոստուդիայի ժառանգությունը փոխանցվել է իրավահաջորդ Հայաստանի ազգային կինոկենտրոնին, ստորագրվել է «Ստեղծարար Հայաստան» հիմնադրամի հետ համաձայնագիր, Հայաստանի ազգային գրադարանում ստեղծվել է  Գրականության հանրահռչակման բաժին, միջամտություն է ցուցաբերվել եւ կանխվել թվով 32 հուշարձանների վտանգումը (դադարեցվել է «Հին Երեւան» ծրագրի տարածքում իրականացվող ապօրինի շինարարական աշխատանքները, Արամի 32 հասցեում կանխվել է հուշարձան-շենքի փոփոխման աշխատանքները եւ չեղյալ է հայտարարվել 2017 թ. տրված թույլտվությունը, կանխվել է Լոռու մարզում պահպանական գոտուց ավազահանման դեպքերը եւ այլն), նախատեսվել է 32 մլն դրամ հատկացնել Գյումրու Ամենափրկիչ եկեղեցու վերջնական նորոգմանը՝ այն դեկտեմբերի 7-ին՝ 1988թ. երկրաշարժի 30–րդ տարելիցին ընդառաջ բացելու համար, պայմանավորվածություն է ձեռք բերվել Գյումրիում ստեղծարար կենտրոն հիմնելու շուրջ՝ հովանավորները սփյուռքահայ Դավիդյան եղբայրներն են, մշակվել է առաջիկա 5 տարիների համար Մշակույթի նախարարության ռազմավարության գերակա ուղղությունները, մշակվել է Մշակույթի նախարարության նոր կազմակերպական կառուցվածքի նախագիծը»։

Լիլիթ Մակունցը շեշտեց՝ մինչեւ մշակութային քաղաքականության ամբողջական ռազմավարության մշակումը Մշակույթի նախարարությունը սահմանել է նախարարության քաղաքականության  ռազմավարության գերակա ուղղությունները։ Դրանք 5-ն են՝ մշակույթ եւ կրթություն համակցումն ու զուգակցումը, մշակույթի ապակենտրոնացումն ու մարզերի համաչափ զարգացումը, օրենսդրական դաշտի կարգավորումը, պատմամշակութային արժեքների, հուշարձանների պահպանությունը, հանրահռչակումն ու օգտագործումը, դրամաշնորհային մոտեցման կիրառումը։

Տպել
Ամենաշատ