News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Բիլզերյանների ընտանիքի՝ Արցախ կատարած այցի արդյունքում մենք կունենանք շատ ավելի գիտակից եւ տեղեկացված նոր «դեսպաններ», որոնք կարող են հարկ եղած դեպքում խոսել Արցախի հիմնախնդիրների մասին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասած Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով ամերիկահայ միլիոնատեր, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանի՝ Արցախ կատարած այցի հետ կապված քննադատություններին:

Ըստ Մելիքյանի՝ մարդիկ չեն պատկերացնում՝ աշխարհն ինչպես է կառուցված, եւ ինչ տեղ ունի Արցախն այդ համայնապատկերում, ազդեցության ինչ հնարավորություններ կան միջազգային գործընթացների վրա:

«Կարեւորն այն է, որ մենք հասկանանք, որ գործ ունենք մի մարդու հետ, ով հետեւորդների մի մեծ շրջանակ ունի ոչ միայն շոու բիզնեսում, այլեւ քաղաքականությունում: Նա ունի քաղաքական շրջանակներում լայն կապեր, չհիշեցնեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կապերը, եւ այստեղ պետք է դիտարկել ԱՄՆ-ում հանրապետական ուղղվածության մարդկանց շրջանակը: Մեր Սփյուռքի կառույցներն ավելի շատ առնչվում են Դեմոկրատական կուսակցությանը հարող շրջանակների հետ, իսկ մենք պետք է որոշակի աշխատանք տանենք նաեւ Հանրապետական կուսակցությանը հարող ուժերի հետ: Դա պարզ դասագրքային ճշմարտություն է»,- նշեց Մելիքյանը:

Նա նաեւ հիշեցրեց, որ Բելզիրյանների ընտանիքն ունի հայկական ինքնություն, եւ դա վերաբերվում է ոչ միայն Դենին, այլեւ նրա ընտանիքի բոլոր անդամներին, ովքեր կարող են աջակցել Արցախի ճանաչման հարցում. «Մենք ճանաչելիության խնդիր ունենք: Իմ պատկերացմամբ՝ այդ ընտանիքը պետք է ավելի շատ կապված լինի հայկական հարցին, այս պարագայում Արցախի ճանաչելիության հարցին: Եվ մենք պատրաստ ենք այդ ուղղությամբ ձեռնարկել որոշակի քայլեր, խոսքը վերաբերում է Արցախի պետականությանը: Հիմա պատկերացրեք մի իրավիճակ, երբ սկսվի պատերազմ, այդ մարդիկ կարձագանքե՞ն իրենց կապերով եւ հնարավորություններով, եթե երբեւէ Արցախ եկած չլինեն ու սեփական աչքերով տեսած չլինեն»:

Անդրադառնալով հնչող քննադատություններին՝ նա նշեց, որ այս ամենը համարում է աշխարհի զարգացումներին ոչ այդքան լավ տիրապետելու խնդիր. «Կամ էլ մարդիկ ունեն բարոյական արժեքներ, որոնք ավելի կարեւոր են, քան հայրենիքը: Դա էլ է մոտեցում: Չեմ ցանկանում քննադատաբար խոսել: Ինձ անհանգստացնում է մոտեցումը, երբ սկսում ենք կարեւորել երկրորդական նշանակության խնդիրներն ավելի շատ, քան համազգային նշանակության հարցերը: Ի՞նչ պայմաններում եղավ այցելությունը, ո՞վ վճարեց, դրանք կարեւոր, բայց երրորդական հարցեր են: Սա սխալ մոտեցում է: Այստեղ ես կարեւորում եմ Արցախի գործոնը: Օրինակ՝ Քիմ Քարդաշյանն այցելեց Հայաստան, բայց չեկավ Արցախ, եւ ես դրա համար շատ ցավում եմ: Թող բերեն նման կարեւորության մարդկանց: Գիտեք, հիմա կյանքը փոխվել է, մարդկանց մտածողության վրա ազդեցություն չունեն կամ շատ ավելի քիչ ազդեցություն ունեն ակադեմիկոսները, տիեզերագնացները: Մենք ունենք այլ իրավիճակ, որից պետք է օգտվենք: Մարդիկ կարող են ունենալ բեմական կերպար ու վարքագիծ, որն ամբողջությամբ կարող է ինձ համար էլ ընդունելի չլինել, բայց ո՞ր մեկս է սուրբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ