News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Սեւանից 86 միլիոն խմ ջուր նախորդ տարի ավելի է ծախսվել, քան այս տարի պահանջած 40 միլիոն խմ–ն է. եթե նույն ցանքատարածություններն են, ո՞ւր է գնացել 86 մլն խմ ջուրը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 29–ին, Սեւանա լջից այս տարի լրացուցիչ 40 մլն խմ ջրառ նախատեսող օրինագծի քննարկման ժամանակ Ջրային կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանին հարցրեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը։ 

Հիմնական զեկուցող՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի  նախագահ Ինեսա Գաբայանը նշեց, որ մինչեւ նիստը Տարածքային կառավարման հանձնաժողովը  քննարկել է հարցը եւ դրական եզրակացություն տվել նախագծին, միայն թե, պետք է շտկել  մի քանի բացթողումներ, կետադրական սխալներ, վրիպակներ։

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ պատգամավորների գրավոր առաջարկներ չեն եղել, այդ պատճառով էլ հարցեր չեն լինի։

Մտքերի փոխանակության համար հերթագրվեց 3 պատգամավոր։ 

«Ելք» դաշինքի անդամ Արամ Սարգսյանը մտահոգություն հայտնեց, որ ՀՀ բոլոր կառավարությունները, բացառությամբ 60–ական թվականներից հետո Սովետական Հայաստանի կառավարության, դժբախտաբար կայացել են որոշումներ, որոնք Սեւանա լճի հետ կապված օրվա խնդիր են լուծել։ Այս անգամ էլ, նրա դիտակմամբ, հարց է բարձրացվել՝ գյուղացիներին ջուր տա՞լ, թե՞ չտալ։ «Բերաններս ինչ է, որ ասենք՝ չէ՛ չենք տալիս»,- ասաց Արամ Սարգսյանը:

Նա նշեց, որ 3 տարին մեկ վերցնում ենք Սեւանա լճի ավազանի չափ ջուր, որը 32.9 մլրդ խմ ջուր է: Նրա հաշվարկով՝  այդ կորուստը 6,6 միլիարդ դոլար է կազմում: «Ջրային ռեսուրսների կառավարումը լուրջ ներդրում է պահանջում եւ ես հակված եմ կարծելու, որ այս կառավարությունը բյուջեում կունենա ծրագիր, որտեղ գոնե 15 տարվա ջրային ռեսուրսների կառավարման խնդիրը նշված լինի»,- ասաց Արամ Սարգսյանը։

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն ասաց, որ դժգոհ է իր հարցերին Ջրային կոմիտեի նախագահի պատասխաններից։ Մասնավորապես, չի ստացել  Ֆինանսների ու Բնապահպանության նախարարությունների հետ ճշգրտելու հարցերի պատասխանները. ինչքա՞ն գումար են ստանալու լրացուցիչ ջրառի եւ էլեկտրաէներգիայի վաճառքից, ո՞ւր է ուղղվելու այդ գումարը, ինչքա՞ն վնաս է կրել գյուղացին, ինչքա՞ն օգուտ են ստանալու բաց թողած ջրից եւ այլն։ Նա հավելեց, որ հանդիպել է Կոտայքի, Արարատի, Մասիսի գյուղացիներին եւ առաջարկել 2018 թ–ի ջրի վարձը այդ գումարով փոխհատուցել։

«Եթե անցյալ տարի Սեւանից լրացուցիչ 100 մլն խմ ջուր է բաց թողնվել, ապա այս տարի 86 միլիոն խմ ջուր ավել է ծախսվել: Եթե դուք պահանջում եք 40 մլն խմ եւ  նույն ցանքատարածություններն են, ո՞ւր է գնացել 86 մլն խմ ջուրը»,- հարցրեց Հայկ Բաբուխանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ