News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Այս տարի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան այցելող զբոսաշրջիկների թիվը կտրուկ աճել է: Այս մասին ասվում է Թամարա Քարելիձեի՝ Emerging Europe-ում հրապարակված հոդվածում:

Վրաստանում ամենամեծ աճն է գրանցվել. Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալության տնօրեն Գիորգի Չոգովաձեն պնդում է, որ 2018 թվականի առաջին 6 ամիսներին Վրաստանում զբոսաշրջիկների թիվը, 2017-ի համեմատ, աճել է 20%-ով: Դրան նպաստել է Եվրոպայի տարբեր հատվածներից էժան թռիչքների հասանելիությունը:

Հայկական աղբյուրների համաձայն՝ 2017-ի համեմատ, զբոսարջիկների թիվն ավելացել է 10%-ով. Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության համաձայն՝ այս տարի հունվար-հուլիսին երկիրը հյուրընկալել է 700.000 այցելուի:

Մինչդեռ Ադրբեջանում արտասահմանյան այցելուների թիվը 1.65 մլն է՝ նույն ժամանահատվածի համար, ինչն ավելի քան 9%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ:

Հարավային Կովկասի 3 երկրներում էլ զբոսաշրջիկների մեծ մասը Ռուսաստանից և հարևան երկրներից է, չնայած ԵՄ-ից այցելուների թիվը նույնպես աճել է:

Հոդվածում նշվում է, որ Վրաստանը երեք երկրների մեջ ամենակոսմոպոլիտն է, քանի որ շարունակ ավելի գրավիչ է դառնում հոլանդացի, չեխ, գերմանացի, ֆրանսիացի և լեհ զբոսարջիկների համար, ինչպես նաև ամենատարածված այցելության վայրն է հարևան Հայաստանի և Ադրբեջանի զբոսաշրջիկների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան. դա 16 հազարով քիչ է 2023-ի ցուցանիշից
2024 թ․ ապրիլ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Երկուստեք կարևորվել է նման քննարկումների նշանակությունը և որոշում կայացվել...
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
Ամենաշատ