News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը սեպտեմբերի 6-15-ը հյուրախաղերով Դուբայ կայցելի: Այս մասին օգոստոսի 30-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը:

Թատերաշրջանի ընթացքում տեղի կունենա Ժ. Բիզեի «Կարմեն» եւ Վ. Մոցարտի «Կախարդական ֆլեյտա» օպերաների պրեմիերան:

«Կարմենի» թատերական բեմադրության հեղինակն է Նաիրա Ստեփանյանը, դիրիժորը՝ Քրիսթոֆեր Օկասեկը ԱՄՆ-ից:

«Սա հրաշալի նախաձեռնություն է, որն իրականացրել է մաեստրո Կոնստանտին Օրբելյանը»,- ասաց դիրիժոր Քրիսթոֆեր Օկասեկը՝ հավելելով, որ ինքն անհամբերությամբ է սպասում Դուբայում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ համատեղ աշխատանքին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ