News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Հաց բերող» Արթուր Սարգսյանի գործը ժամանակին լիարժեք չի քննվել: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 30–ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։

Նա տեղեկացրեց, որ նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, ներգրավվել են լավագույն մասնագետները։ «Փորձաքննության արդյունքները դեռեւս չենք ստացել, ակնկալում ենք ստանալ սեպտեմբերի կեսերին  եւ հուսով եմ սեպտեմբերի կեսերին արդեն կունենանք հստակ պատկեր»,–ասաց Սասուն Խաչատրյանը։

Լրագրողի ճշտող հարցի՝ այսինքն, հիմք չի՞ եղել նրան կրկին ձերբակալելու, ՀՔԾ պետը պատասխանեց. «Ես այդպիսի բան չասացի, եկեք սպասենք փորձագետների եզրակացությանը։  Շատ հրապարակային, շատ թափանցիկ այդ գործը կքննվի, ես խոսք եմ տալիս։ Փորձագետների եզրակացությունից հետո որոշակի քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտություն կլինի, ձեզ ամբողջ ծավալով կտրվի տեղեկատվություն»։

Նշենք, որ Արթուր Սարգսյանը ձերբակալվել է 2016-ի հուլիսի 31-ին, ապա կալանավորվել է: Վեց ամիս անց, դեկտեմբերի 31-ին, դատախազի որոշմամբ նրա խափանման միջոց կալանքը փոխարինվել է չհեռանալու ստորագրությամբ: Արթուր Սարգսյանը 2017-ի մարտի 16-ին մահացել է հիվանդանոցից դուրս գրվելուց հետո: Հիվանդ մարդու նկատմամբ իրավապահ մարմինների գործողությունների իրավաչափության հարցում կասկածների հետեւանքով փորձաքննություն է նշանակվել;

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ