News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Արցախի Բերքաձոր գյուղի բնակչուհի Հայկուհի Յակուբովան իր 7 երեխաների հետ այսօր՝ օգոստոսի 30-ին, բողոքի ակցիա էր անցկացնում Կառավարության մոտ: Հայկուհին NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ պահանջում է հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի  վերջինս լուծի իր բնակարանային խնդիրը եւ երեխաների դպրոց հաճախելու հարցը:

«Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղում կիսակառույց տուն ունեմ, բայց հիմա  Գեղարքունիքի մարզի Կախական գյուղում հորական տանն եմ բնակվում 7 երեխաների հետ: Ամուսինն էլ արտագնա աշխատանքի է մեկնել: Շատ պարտքեր ունենք, 88 հազար դրամ թոշակով ենք ապրում: 7 երեխաներիցս 4-ը դպրոցական են, բայց չեմ կարողանում դպրոց ուղարկել, միջոց չունեմ: Եկել եմ բողոքեմ, որ գոնե կիսակառույց տունը վերջացնեն, երեխաներին դպրոց ուղարկեմ»,- ասաց կինը:

Նա նշեց, որ ամուսինն էլ հիվանդ է, ստամոքսի հիվանդություն ունի, լյարդը բորբոքված է: Այդ հիվանդությունները ձեռք բերել հացի փռում աշխատելու ժամանակ, հիմա էլ մեկնել է արտագնա աշխատանքի:

«Ես ուզում եմ վարչապետին դիմեմ,  որ ասում եք գնացել Արցախ բոլորին բնակարանով ենք ապահովում, ինչի՞ իմ ընտանիքին բնակարանով չեք  ապահովում»,- ասաց Հայկուհին՝ դիմելով վարչապետին:

Նա նաեւ պատմեց, որ հոր եւ 7 երեխաների հետ գիշերել է Կառավարության շենքի մոտ, սակայն պատրաստվում է գյուղ վերադառնալ, քանի որ երեխան հիվանդացել է եւ ջերմում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ