News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունեց ՀՀ-ում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:

ԱԱԾ մամուլի կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով դեսպանին՝ տնօրենն անդրադարձավ երկու երկրների եղբայրական ժողովուրդների ավանդական բարեկամությանը, նշեց, որ Վրաստանի հետ ամուր համագործակցությունն ու աշխատանքային հաստատուն հարաբերությունները մեծ կարեւորություն ունեն Հայաստանի համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Սագանելիձեն նույնպես անդրադարձավ արդեն հաստատված ամուր համագործակցությանը եւ փաստեց, որ երկու երկրների միջեւ առկա բարեկամական, ջերմ հարաբերությունները միայն նպաստում են արդյունավետ աշխատանքին՝ ընդգծելով, որ առաջիկայում պետք է արվի հնարավոր ամեն բան դրանք առավել խորացնելու եւ ամրապնդելու համար:

Ամփոփելով ճանաչողական այցը ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ դեսպան Գիորգի Սագանելիձեն մեկ անգամ եւս շեշտեց, որ Վրաստանի համար Հայաստանի կայունությունը մեծ նշանակություն ունի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ