News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 1-ին Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն՝ ԼՂՀ հռչակման 27-րդ տարեդարձի կապակցությամբ:

Պետական բարձր պարգեւներով պարգեւատրվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ, ազատամարտիկներ, մի խումբ պետական եւ հասարակական գործիչներ, բարերարներ, տնտեսության, առողջապահության, կրթության եւ մշակույթի ոլորտների ներկայացուցիչներ:

Իր ելույթում Արցախի նախագահ Բակո Սահակյանը նշել է, որ այսօր Արցախը Մայր Հայաստանի եւ Սփյուռքի հետ միասին վստահ քայլերով ընթանում է ազատ, ինքնիշխան եւ ժողովրդավարական պետություն կառուցելու ճանապարհով՝ ընդգծելով, որ այս բոլոր տարիների ընթացքում առաջին հերթին հուսալիորեն ապահովվել է պետության եւ ժողովրդի պաշտպանունակությունն ու անվտանգությունը, լուծվել են շատ ու շատ խնդիրներ պետական մարմինների ու ժողովրդավարական ինստիտուտների կայացման, տնտեսության տարբեր ոլորտների զարգացման, բնակչության կենսամակարդակի բարձրացման ուղղությամբ:

Խոսելով անելիքների մասին՝ Բակո Սահակյանը նշել է, որ ժամանակը ներկայացնում է նոր պահանջներ եւ կարեւորագույն խնդիրներ՝ վստահություն հայտնելով, որ պետության կողմից կձեռնարկվեն բոլոր միջոցները դրանք արդյունավետորեն լուծելու ուղղությամբ: «Այդ վստահության հիմքում ընկած է մեր ժողովրդի անսասան կամքը, ցանկացած դժվարություն հաղթահարելու եւ իր ճակատագրի տերը լինելու պատրաստակամությունը»,- շեշտել է Բակո Սահակյանը:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ