News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սերբիան եւ Կոսովոն իրական հնարավորություն ունեն կնքելու գլոբալ եւ իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագիր: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Սերբիայի եւ ինքնահռչակ Կոսովոյի նախագահներ Ալեքսանդր Վուչիչը եւ Խաշիմ Տաչին իրական հնարավորություն ունեն կնքելու համակողմանի եւ իրավաբանական համաձայնագիր, որը հաշվի կառնի կողմերի խնդիրները եւ թույլ կտա ապահովել հարաբերությունների կարգավորումը»,- ասել է նա՝ ելույթ ունենալով ԵՄ երկրների դեսպանների համաժողովում:

Ավելի վաղ Մոգերինին հայտնել էր, թե ԵՄ-ն հույս ունի, որ Սերբիա-Կոսովո համաձայնագիրը կկնքվի 2019-ի մայիսին:

Սերբիայի նախագահի եւ Կոսովոյի ղեկավարի հերթական հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 7-ին Բրյուսելում:

Տաչին ավելի վաղ հայտարարել էր, որ Բելգրադի հետ բանակցություններում մտադիր է առաջարկել միավորել կենտրոնական Սերբիայի ալբանացիներով բնակեցված հարավային շրջանները, հունուն որի պատրաստ է փոխել Կոսովոյի սահմանադրությունը: Վուչիչն իր հերթին նշել էր, որ հանդես է գալիս Կոսովոյի եւ Մետոխիայի տարածքում ալբանացիների հետ սահմանագծման օգտին՝ հետագայում կոնֆլիկտներից խուսափելու համար: Սակայն ավելի ուշ Կոսովոյի իշխանությունները որոշել էին Սերբիայի հետ տարածքների փոխանակումը չքննարկել Բրյուսելում նախատեսված բանակցություններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ