News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մի քանի խոշոր բրիտանական ԶԼՄ-ների ղեկավարներ կոչ են արել անհապաղ վերահսկիչ մարմին ստեղծել, որը կօգնի պայքարել սոցիալական ցանցերում, ինչպիսիք են Facebook-ը եւ Twitter-ը,  կեղծ տեղեկությունների տարածման եւ հալածումների դեմ: BBC հեռարձակող կորպորացիայի, Sky News- ի եւ ITV- ի, BT Group եւ TalkTalk հեռահաղորդակցության ընկերությունների ղեկավարների կողմից ստորագրված նամակից մի հատված կիրակի օրը հրապարակել էր Sunday Telegraph-ը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Նամակի հեղինակները կարծում են, որ անհրաժեշտ է գործել հենց հիմա, երբ բրիտանական իշխանություններն աշխատում են համացանցում անվտանգության բարելավման առաջարկությունների փաթեթի վրա: Նրանք պահպանողական կառավարությանը կոչ են անում հակազդել «ցանցային չարիքներին, որոնցից շատերը միայն ավելի են սրվում սոցիալական մեդիաների պատճառով». «Մենք իրատեսական կամ նպատակահարմար չենք համարում սպասել, որ համացանը եւ սոցիալական մեդիան առանց անկախ վերահսկման ինքնուրույն կկայացնեն բոլոր անհրաժեշտ որոշումներն այն մասին, թե որ բովանդակությունն է ընդունելի, իսկ որը՝ ոչ: Այս ոլորտում ընդունված որոշումների եւ թափանցիկության անկախ գնահատման հրատապ անհրաժեշտություն է ծագել: Խոսքը ոչ թե համացանցում գրաքննության մասին է, այլ այն մասին, որպեսզի հայտնի համացանցային հարթակներն ավելի անվտանգ դարձնել՝ հասնելով նրան, որպեսզի այդ մասնավոր ընկերությունների կողմից արվող քայլները հաշվետու եւ թափանցիկ լինեն»,- նշվում է նամակում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Ամենաշատ