News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նոր Հայաստանում հայկական եւ ամերիկյան բիզնեսի համատեղ բարգավաճման իրական հնարավորություններ կան: Ֆրանչայզինգի առեւտրային հնարավորությունների վերաբերյալ ֆորումի շրջանակներում հայ լրագրողների հետ զրույցի ընթացքում այս մասին հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

«Մենք խրախուսում ենք Հայաստանի կառավարությանը շարունակել աշխատել բիզնես միջավայրի բարելավման եւ զարգացման ուղղությամբ: Բիզնես միջավայրը, ներդրումային միջավայրը կարող են շատ փխրուն լինել: Բավական է կառավարության մի սխալը՝ եւ այդ կվանի ներդրողներին: Ուստի ես հույս ունեմ, որ Հայաստանի կառավարությունը կշարունակի ուշադրությունը կենտրոնում պահել այն, թե ինչպիսի մթնոլորտ է ստեղծում բիզնեսի եւ ներդրումների համար», - ասաց դեսպանը:

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը եւ ԱՄՆ առեւտրային ծառայության մոսկովյան գրասենյակը հայակական IDBank-ի հետ միասին ֆրանչայզինգի առեւտրային հնարավորություններին նվիրված մեկօրյա համաժողով է անցկացնում:

Համաժողովը մի տանիքի տակ ավելի քան 50 հայ եւ ամերիկացի գործարարների է հավաքել՝ նպատակ ունենալով համագործակցության նոր հնարավորություններ ստեղծել: Ամերիկյան բիզնեսի ներկայացուցիչները հնարավորություն են ստացել ծանոթանալ Հայաստանում գործարար միջավայրի առանձնահատկություններին եւ ներկայացնել ֆրենչայզինգի իրենց տեսլականն այստեղ:

«Մենք հավատում ենք, որ այստեղ իրական հնարավորություններ կան, որպեսզի հայկական եւ ամերիկյան բիզնեսը միասին բարգավաճեն նոր Հայաստանում»,- ասաց Ռիչարդ Միլսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Ամենաշատ