News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Խորհրդարանը կարող է ինքնալուծարվել  անգործունակության պատճառով։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ–ական պատգամավոր Գեւորգ Կոստանյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ԱԺ–ի ինքնալուծարման համար սահմանադրական փոփոխություն նախաձեռնելու մասին։

Նրա խոսքով՝ պառլամետը խորհրդարանական երկրներում առաջնային մանդատ ունեցող մարմին է։  «Այսօր ՀՀ–ում առաջնային մանդատ ունի միայն պառլամենտը, քանի որ ընտրվում են ժողովրդի կողմից: Այսինքն՝ խորհրդարանն ունի պաշտպանվածության որոշակի երաշխիքներ՝ ըստ սահմանադրական իրավունքի: Պառլամենտները գնում են ցրման, որպես կանոն, անգործունակության պատճառով, երբ տարբեր պատճառներով պառլամենտն ունակ չէ կատարել իր ֆունկցիաները, այսինքն՝ ինքնալուծարումն ինքնանպատակ, որպես կոնցեպտի, ես ծանոթ չեմ։ Այսինքն ինքնալուծարման համար պայմաններ չկան, քանի որ Սահմանադրությամբ սահմանված չէ»,–նկատեց պատգամավորը։

Կոստանյանը չհամաձայնեց, որ երկրում ստեղծված իրավիճակը՝ այն, որ կառավարությունը խորհրդարանում մեծամասնություն  չունի,  ֆորսմաժորային է, բայց համաձայնեց՝ ոչ օրինաչափ իրավիճակ է: «Ֆորսմաժոր լինում է այն դեպքում, երբ ունենում ենք անգործունակություն, ասինքն պառլամենտը չի իրականացնում իր ֆունկցիաները, հետեւաբար, այո, ունենք ոչ օրինաչափ իրավիճակ, որը մեխանիկորեն, եթե պետք է հանգեցնի պառլամենտի ինքնալուծարման, իրավունքի տեսակետից ես արդարացված չեմ համարում, քաղաքական տեսակետից ամեն ինչ էլ կարող է լինել ես դա չեմ բացառում»,–եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ Երեւանի Հանրապետության հրապարակում իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ  նախաձեռնելու են սահմանադրական փոփոխություններ, որպեսզի վարչապետի հրաժարականից բացի՝ խորհրդարանը ցրելու այլ հնարավորություն էլ ստեղծվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ