News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Առաջարկվում է ընտրախախտումների համար տուգանքների չափը բարձրացնել, որոնք կկազմեն 100 հազար դրամից ոչ պակաս: Այս մասին սեպտեմբերի 6-ին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը՝ ներկայացնելով համապատասխան օրինագծերի փաթեթը:

Նրա խոսքով՝ կառավարությունը որոշել է նախընտրական քարոզարշավների ժամանակ ընտրողների վրա ներգործությունը նվազագույնի հասցնել եւ հետագայում թույլ չտալ, եւ օրենսդրական փաթեթը հենց այս նպատակի իրականացմանն է ուղղված: «Մենք իսկապես պետք է հասնենք նրան, որ քաղաքացիները կարողանան ընտրել ազատ եւ հեշտ»,- ասաց փոխնախարարը:

Հովհաննիսյանը պարզաբանեց, որ առաջարկվում է նախընտրական քարոզարշավի ժամանակ արգելել ցանկացած բարեգործական գործունեություն: Դրանից բացի, առաջարկվում է պատժել ոչ միայն ընտրողին կաշառելու համար, այլեւ կաշառքի խոստում տալու: Նման առաջարկների համար նախատեսվում է պատժել 100 հազարից մինչեւ 400 հազար դրամ տուգանքով կամ մինչեւ 5 տարի ժամկետով ազատազրկմամբ: Ընդ որում՝ առաջարկվում է կաշառք համարել ոչ միայն փող տալը, այլեւ այլ նյութական բարիքներ, այդ թվում՝ սննդամթերք տալը:

Նշենք, որ օրենսդրական փաթեթը հարուցել էր Հանրապետական եւ «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորների քննադատությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ