News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը խորհրդարանում՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում, ապրիլի 22-ին ներկայացրել է հանձնաժողովի 2022-2023 թվականների գործունեության հաղորդումը։

ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության մասին թերևս պետք է դատել 2023-ի գործունեությամբ։

2022 թվականին համապետական ընտրություններ չեն եղել, տեղական ինքնակառավարման մարմինների  ընտրություններ են անցկացվել Հանրապետության թվով 19 համայնքներում։

2022 թվականի մարտի 27-ին Արարատի մարզի Վեդի համայնքում անցկացվել են Վեդի համայնքի ավագանու ընտրություններ։

2022 թվականի սեպտեմբերի 25-ին Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի թվով 17 համայնքներում անցկացվել են համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի մեծամասնական ընտրակարգով ընտրություններ։ Այս ընտրություններից և որևէ մեկով արդյունքների բողոքարկում չի եղել։

ԿԸՀ նախագահը հիշեցրել է նաև, որ 38 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների գործունեության ժամկետը լրանում էր 2022-ի դեկտեմբերին, ԿԸՀ-ն  կազմավորել է նոր հանձնաժողովները, որոնք էլ իրենց լիազորությունները ստանձնել են դեկտեմբերի 17-ին։ 2023-ի փետրվարից սկսվել են ԸԸՀ անդամների վերապատրաստման դասընթացները։

2023 թվականի ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրականացրել է ՏԻՄ հերթական 3 և արտահերթ 2 ընտրություն։

 Մարտի 26-ին Սյունիքի մարզի Սիսիան և Շիրակի մարզի Անի համայնքներում կայացել են ավագանու արտահերթ ընտրություններ։ Սեպտեմբերի 17-ին կայացել են Երևանի ավագանու հերթական ընտրությունները։ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմում ԿԸՀ-ն ընտրություններին մասնակցած որևէ ուժից չի ստացել։

Հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում կայացել են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում՝ համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ։

Երևանի ավագանու ընտրություններում ԿԸՀ էլեկտրոնային համակարգերն ավելի են հարստացել, հնարավորություն է տրվել և՛ ընտրական ցուցակները, և՛ գույքի ու եկամուտների հայտարարագրերը ներկայացնել առցանց՝ կուսակցության ստացած օգտահաշիվների միջոցով։

Էլեկտրոնային ծրագրի միջոցով է իրականացվել նաև հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում և վերելակներում տեղակայված արտաքին գովազդային վահանակների բաշխումը։

Երևանի ավագանու ընտրություններում ԿԸՀ կայքում տեղադրվել է նաև Երևանի ընտրողների ռեգիստրը, որը հնարավորություն է ընձեռել Երևանի հաշվառում ունեցող քաղաքացիներին քարտեզի միջոցով գտնել տեղամասի հասցեն և համարը։

ԿԸՀ պաշտոնական կայքէջը՝ Elections.am-ն ընդլայնել է մատչելիության գործիքակազմը, ԿԸՀ նիստերը հեռարձակվել են ժեստերի լեզվի թարգմանությամբ, կայքում տեղադրվել են նաև նորությունների, հայտարարությունների աուդիո տարբերակները։

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ պատրաստվել և տարածվել են հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքներին վերաբերող սոցիալական գովազդներ և անիմացիոն ֆիլմեր։

2023 թվականից սկսած ուղիղ եթերով հեռարձակվել են նաև Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նիստերը։

2023-ին առաջին անգամ ԿԸՀ-ն իրականացրել է վստահված անձանց համար դասընթաց։ Այն իրականացվել է Երևանի ավագանու ընտրություններում գրանցված այն ուժերի հետ, որոնք ցանկություն են հայտնել։

Հանձնաժողովը 2023-ին շարունակել է դեռևս 2022-ի տարեվերջից մեկնարկած ԿԸՀ զարգացման ռազմավարության մշակման աշխատանքները, որոնք նախատեսում է ավարտին հասցնել առաջիկա մեկ ամսում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
Ամենաշատ