ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի առաջին փոխվարչապետ-ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովին նշանակել է ԱՊՀ գործերով Ռուսաստանի ազգային համակարգող, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նախկինում այս պաշտոնը զբաղեցնում էր ՌԴ նախկին առաջին փոխվարչապետ, «Վնեշէկոնոմբանկի» ներկայիս ղեկավար Իգոր Շուվալովը:
Դրանից բացի, ՌԴ նախագահը ԱԳ նախարարությանը հանձնարարել է ԱՊՀ գործկոմին տեղեկացնել նոր նշանակման մասին: