Curiosity մարսագնացը վերսկսել է փոշոտ փոթորկից հետո հողի նմուշներ վերցնելու աշխատանքները, ինչպես նաեւ փոթորիկից հետո մոլորակի մակերեւույթից առաջին լուսանկարներն է ուղարկել, հայտնում է «Մոյա պլանետան»։
Վերա Ռուբին լեռնաշղթայի համայնապատկերի լուսանկարը ցույց է տալիս, որ օդում դեռեւս փոշի կա, սակայն տեսանելիությունը արդեն վերականգնվել է։