News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 05
USD
403.05
EUR
438.03
RUB
4.44
Տեսնել լրահոսը

Դատարանը Հայկ Սարգսյանի նկատմամբ գրավի կիրառման բավականին բարձր շեմ է սահմանել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10–ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանն՝ անդրադառնալով իր պաշտպանյալին 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու դատարանի որոշմանը։

Փաստաբանը տեղեկացրեց, որ նախքան դատական նիստի մեկնարկը՝  Հայկ Սարգսյանի ընկերներն իրեն հայտնել են, որ պատրաստ են վճարելու դատարանի կողմից նախատեսված գրավի գումարը։

«Ես շատ ուրախ եմ, որ դատարանն իր մեջ ուժ գտավ եւ օբյեկտիվ որոշում կայացրեց»,–ասաց նա՝ կարծիք հայտնելով, որ դատարանի որոշմանը նպաստել է նախորդ դատական նիստում տեղի ունեցած պրոցեսները։

Պաշտպանի խոսքով, սակայն դատարանը պետք է վերացներ իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված փախանման միջոց կալանավորումը, քանի որ այս գործով կալանքի հիմքեր առկա չեն։

«Ճիշտ է, ես համարում եմ, որ խափանման միջոցի հիմքեր ընդհանրապես գոյություն չունեն, պետք է կալանքն ընդհանրապես վերացվեր, բայց, հաշվի առնելով գործի նկատմամբ հասարակական հետաքրքրությունը, համարում եմ, որ դատարանը այս որոշմամբ որոշակիորեն վերականգնեց արդարադատությունը»։

Ըստ Երեմ Սարգսյանի, եթե վարույթն իրականացնող մարմինը 2018թ. հուլիսի 4–ին որոշել է, որ Հայկ Սարգսյանի նկատմամբ  ընտրված՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը բավարար էր, որպեսզի գործին խոչընդոտելու վտանգը կանխվի, ապա անտրամաբանական էր նրան կալանավորելը։

Այս գործով մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանն էլ  լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ դատարանի որոշումն ուսումնասիրելուց հետո կքննարկեն այն  բողոքարկելու հարցը։

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր՝ սեպտեմբերի 10-ին անփոփոխ թողեց Սարգսյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից ընտրված կալանքի որոշումը։ Միեւնույն ժամանակ դատարանը բավարարեց Հայկ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունն ու որոշում կայացրեց Սարգսյանի նկատմամբ գրավը ճանաչել թույլատրելի։ Սարգսյանը ազատ կարձակվի 50 մլն դրամ գրավը վճարելուց հետո:

Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար: Առաջադրված մեղադրանքում նա իրեն մեղավոր չի ճանաչում:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի եւ  235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք–զինամթերք ձեռք բերելու եւ պահելը) հատկանիշներով։Ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկ Սարգսյանը 2007թ. ապրիլի 1-ին ժամը 16:00-ի սահմաններում իր բնակության վայրի` Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած եւ պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:

Հայկ Սարգսյանի գործով առաջին դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 17-ին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ Նազարբեկյան թաղամասում. այրվել է Ford-ի սրահը, վարորդը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է
Դեկտեմբերի 4-ին` ժամը 08։21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Հայտնի է դարձել Մոսկվայում ադրբեջանցու պատկանող շուկայում բռնկված հրդեհի հնարավոր պատճառը
Առևտրի տաղավարներում բռնկված հրդեհի մասին հայտնել են ականատեսները
«Գալուստի Ձոր» հանգստյան գոտում խմբակային խուլիգանության վարույթով նախաքննությունը՝ 8 անձի մասով, ավարտվել է
Նշված 8 անձի վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, որով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող…
1 մլն 300 հազար դրամ կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է «Մուշական-Ջրաշեն» գերեզմшնատան վարիչը
Մասնավորապես՝ Հ. Ղ.-ն, իր իշխանական լիազորություններն օգտագործելով երեք տարբեր անձանց օգտին գործողություն կատարելու, այն է՝ «Մուշական-Ջրաշեն» ...
Հնդկաստանում կինը նվերի պատճառով մեկ հարվածով սպանել է ամուսնուն
Նիխիլի քիթը և մի քանի ատամները կոտրվել են։ Նիխիլը կորցրել է գիտակցությունն՝ ուժեղ արյունահոսության պատճառով...
Նարեկ Մալյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին դատավորի որոշման դեմ բողոք է ներկայացվել դատարան
Կար ժամանակ, երբ վերաքննիչ քրեական դատարանը համարվում էր արդարության...
Ամենաշատ