Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը լրագրողներին կոչ արեց համբերությամբ զինվել եւ սպասել ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման մասին կողմերի համաձայնեցված հաղորդագրությանը:
Սեպտեմբերի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ նախարարից հետաքրքրվեցին՝ մոտ ապագայում արդյոք հանդիպում նախատեսվա՞ծ է: ԱԳ նախարարը հիշեցրեց, որ պաշտոնական Երեւանը հայտարարել է բանակցային գործընթացին մասնակցելու եւ բանակցությունները շարունակելուն հավատարիմ լինելու մասին: Նախարարը հիշեցրեց նաեւ, որ արդեն մեկ հանդիպում տեղի է ունեցել, եւ ապագայում հնարավոր է նորը հանդիպում: