News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 25
Տեսնել լրահոսը

Apple կորպորացիան իր շնորհանդեսի ժամանակ ներկայացրել է երկու նոր iPhone, հաղորդում է Lenta-ն:

Սմարթֆոնները հագեցած եմ OLED դիսփլեյներով` 5.8 եւ 6.5 դյույմ անկյունագծով` համապատասխանաբար 2436x1125 եւ 2688x1242 պիքսելներով: Xs-ը չափերով նույնն է ինչ iPhone X-ը, իսկ Xs Max-ը համեմատելի է iPhone 8 Plus-ի հետ:

Բացի այդ էկրանները 120 հերց թարմացման հաճախականության հնարավորություն ունեն, ինչպես iPad Pro-ն: Ընդ որում բոլոր տարբերակներում առջեւի պանելը սեւ կլինի: Հեռախոսները IP68 ստանդարտով ջրից եւ փոշուց պաշտպանություն ունեն:

 Apple-ը նաեւ ներկայացրել է 6 միջուկանի A12 Bionic պրոցեսոր, որը ստեղծվել է 7 նանոմետր տեխնիկական գործընթացով:

 Սմարթֆոնները երեք գույներով կթողարկվեն` սեւ, սպիտակ եւ ոսկեգույն: Հիշողության տարբերակները եւս երեքն են `64, 256 եւ 512 գիգաբայթ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ