News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» դարձյալ տուն են կառուցում: Գարնանը քննարկված եւ համատեղ որոշմամբ ստորագրված պայմանագրի տեսանելի արդյունքը տանիքով ապահովված ընտանիքներն են լինելու: Ընթացիկ տարվա բնակարանաշինության ծրագիրն ընթացքի մեջ է, շինարարական աշխատանքներին կամավորագրված աշխատակիցների ջանքերը՝ վճռական:

Տուն կառուցելը հաճելի ավանդույթ է դարձել գործակցող կողմերի համար: Կամավորների թիմն այս անգամ եղել է Արագածոտնի մարզի Զարինջա գյուղում  եւ մասնակցել Աթոյանների ընտանիքի կիսակառույց տան շինարարությանը:

Չորս տարի առաջ Աթոյանները փորձել են բնակարանի խնդիր լուծել, սակայն դա նրանց չի հաջողվել. ֆինանսական սուղ միջոցները ստիպել են հարմարվել  իրավիճակին եւ գտնել խնդրի ժամանակավոր լուծում: Արամի գնած կիսակառույցին նոր քար չի ավելացել, ընտանիքն էլ սկսել է բնակվել ծնողների տանը, եղբոր ընտանիքի հետ՝ 11 անձով:

Կիսակառույցը հուսալի տուն դարձնելու նպատակը մնացել է անկատար:

«Դեռեւս չենք հավատում, որ շուտով կավարտենք շինարարությունը եւ կտեղափոխվենք մեր նոր տուն։ Սա մեծ երազանք էր, որն իրականություն դարձավ ձեր աջակցության շնորհիվ։ Ես եւ ընտանիքս անսահման երջանիկ ենք ու անչափ շնորհակալ, որ ձեռք մեկնեցիք՝ ավարտին հասցնելու մեր տունը»,- ասել է Արամը:

«Բոլոր այն տներում, որտեղ մասնակցում ենք շինարարության, փորձում եմ զգալ ընտանիքների տրամադրության փոփոխությունը: Ինչու՞: Որովհետեւ ծրագրի ամենակարեւոր նպատակը տարիների հուսահատությունը ապագայի հանդեպ վստահությամբ փոխարինված տեսնելն է: Տան խնդիր լուծելու բեռն այնքան ծանր է մարդկանց համար, որ հաճախ, նրանք չափազանց զուսպ են արտահայտում նաեւ իրենց ուրախությունը: Վստահ եմ, որ այս երիտասարդ ընտանիքի համար վաղվա հեռանկարն այլեւս անորոշ չէ: Կարեւոր եմ համարում նաեւ այն, որ մեր գործընկերոջ հետ իրականացվող ծրագիրը մարզերի բնակիչներին  թույլ է տալիս իրենց չզգալ անտեսված եւ արժանապատվությամբ կարգավորել անլուծելի թվացող հարցերը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Մեր նպատակը ապրելու համար պարզ ու հարմարավետ միջավայր  ստեղծելն ու ընտանիքի կյանքի որակի բարելավումն է: Ակնհայտ է, որ Արամի ընտանիքի համար բնակարան կառուցելով՝ մենք հնարավորին կթեթեւացնենք նաեւ հայրական տան բեռը, ինչը կրկնակի հաջողություն է»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Կամավորները կատարել են պատերի հարթեցման աշխատանքներ: Բարեկեցիկ պայմաններում ապրելու՝ ընտանիքի երազանքը մոտ ապագայում իրականություն կդառնա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը
17-ամյա Տիգրանը մանուկ հասակից հետաքրքրվել է աստղագիտությամբ: Տիգրանի ծննդավայր Սյունիքի աստղաշատ երկինքը, մասամբ էլ՝ տիեզերքի մասին քրոջ...
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Ամենաշատ