News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ժնեւ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի հետ։

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ գերագույն հանձնակատարին շնորհավորելով պատասխանատու պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ Մնացականյանը մաղթել է նրան հաջողություն եւ հույս է հայտնել, որ նա իր պաշտոնավարման ընթացքում նշանակալի ներդրում կունենա մարդու իրավունքների պաշտպանության օրակարգի առաջմղման հարցում։

Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի եւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի միջեւ առկա սերտ համագործակցությունը՝ ընդգծելով այն ընդլայնելու երկկողմ պատրաստակամությունը: Երկուստեք կարեւորվել է Հայաստանի կողմից Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակներում միջանկյալ կամավոր երկրորդ զեկույցի ներկայացումը:

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը՝ նախարար Մնացականյանը նշել է, որ ժողովրդի օժտած մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներն ուղղված են մեր երկրում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ամրապնդմանը, օրենքի առջեւ հավասարության, անկողմնակալ եւ արդյունավետ արդարադատության ապահովմանը, կոռուպցիայի դեմ պայքարին:

Միշել Բաչելետն ասել է, որ Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական գործընթացները գտնվել են Գրասենյակի ուշադրության կենտրոնում եւ գոհունակություն է հայտնել դրանց խաղաղ բնույթի կապակցությամբ: Նա Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանն աջակցելու պատրաստակամություն է հայտնել:

Զրուցակիցներն անդրադարձել են միջազգային հանրության՝ ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված ջանքերին՝ բարձր գնահատելով Հայաստանի դերն այդ գործում։
Անդրադառնալով կանանց իրավունքների պաշտպանության թեմային՝ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ ՄԱԿ ԱԽ 1325 բանաձեւի հիման վրա ազգային զեկույցի նախապատրաստման աշխատանքներն ավարտված են։
Նախարարը գերագույն հանձնակատարին է ներկայացրել Երեւանում դեկտեմբերի 9-ին կայանալիք «Ցեղասպանության հանցագործության դեմ գլոբալ ֆորում»-ի նախապատրաստական աշխատանքները՝ նշելով, որ Հայաստանը հետեւողական ջանքեր կգործադրի այս ֆորումը ցեղասպանության կանխարգելման եւս մի հարթակի վերածելու համար։

Խոսելով ղարաբաղյան հիմնահարցի մասին՝ Մնացականյանը եւս մեկ անգամ հաստատել է, որ Հայաստանը խնդրի խաղաղ ճանապարհով կարգավորման կողմնակից է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Նա ընդգծել է, որ Արցախը միացել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հիմնարար փաստաթղթերին, վավերացրել եւ իրականացնում է դրանք։

ՀՀ ԱԳ նախարաը նշել է, որ մարդու իրավունքները համընդհանուր են, եւ դրանց պաշտպանության համար համագործակցությունն էլ պետք է համընդհանուր լինի՝ առանց որեւէ բացառության, մանավանդ նրանց համար, ովքեր հետեւողականորեն ապացուցել են իրենց հավատարմությունը դրանց։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ