News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ախալքալաքում գրանցվել է  H1N1 վարակի՝ «խոզի գրիպի» 24 դեպք, սակայն, իրականում, վարակվածների թիվը հասնում է 149-ի: Այս մասին հաղորդում է «Սամխրեթիս Կարիբջե»-ն:

Ինչպես նշում է Ախալքալաքի հասարակական առողջապահական կենտրոնի համաճարակաբան Ռոնիկ Ավագյանը, հիվանդների թիվն ավելին է, ուղղակի նրանց մասին տեղեկատվությունը բացակայում է: Հասարակական առողջապահական վերահսկման ազգային կենտրոնի վերջին տվյալներով,Վրաստանում արդեն գրանցվել է խոզի գրիպի 208 դեպք:

Կենտրոնի ղեկավար Նատա Ավալյանը հայտարարել է, որ հարբուխով վարակվածների թիվն, ի տարբերություն անցյալ տարվա, չի աճել: Ըստ համաճարակաբան Ռոնիկ Ավագյանի, Ախալքալաքում վարակվելու ռիսկն ավելի մեծ է:

«Այստեղ մարդիկ հիմնականում կապ ունեն Ռուսաստանի հետ, եւ այնտեղից վերադառնալով իրենք էլ չգիտեն վարակված են, թե՝ ոչ: Նրանք հիվանդությունների աղբյուր են հանդիսանում, ուստի յուրաքանչյուր ոք, հատկապես Ռուսաստանից ժամանածները, պետք է անպայման ստուգվեն»,-ասել է համաճարակաբանը: Նրա խոսքով, վարակի տարածման վտանգ կա նաեւ դպրոցներում:

«Մեր դպրոցներում մի դասարանում 40 աշակերտ է սովորում, իսկ օդափոխիչներ չկան: Պատկերացրեք, նույնիսկ եթե ընդամենը երկու աշակերտ վարակված լինի, միեւնույն է վարակը ազատ կտարածվի, հատկապես, եթե դասարանի պատուհանները հերմետիկ են, եւ աշակերտն այդ պայմաններում նստում է 5-6 դասաժամ»,-ավելացրել է նա:

Բարեբախտաբար, այսօր Ախալքալաքում ձյուն է եւ սառնամանիք, ինչը որոշ չափով խոչընդոտում է վարակի տարածմանը, սակայն օրերի տաքացման հետ, մտավախություն կա, որ վարակը արագորեն կտարածվի:

Առողջապահության նախարար Սանդրո Ուրուշաձեի խոսքով, H1N1 վարակի գագաթնակետը սպասվում է գարնանը:

Ախալքալաքի հասարակական առողջապահական կենտրոնի աշխատակիցները նշում են, որ Ախալքալաքիի  բնակիչների զգուշավորությունը պակասում է: «Բնակիչները պետք է հարբուխի առաջին իսկ նշանների դեպքում դիմեն բժշկի, ինչպես նաեւ զգուշանան մարդաշատ վայրերից»,-խորհուրդ են տալիս նրանք:

Հաճախ, Ախալքալաքի բնակիչները, երբ հիվանդությունը թեթեւ է, բուժում են տնային պայմաններում: Սակայն նրանք պետք է անպայման դիմեն բժշկի, եթե նրանց շնչառությունը լավ չի, կամ 3 օրից ավել ջերմություն են ունենում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ճապոնիայի արեւելքում թռչնագրիպի բռնկման պատճառով եւս 250 հազար հավ կոչնչացվի
Թռչնագրիպի նոր օջախը, որը հայտնաբերվել էր Սոսա քաղաքում, ութերորդ անգամ է գրանցվում գրեթե 1.5 տարվա ընթացքում...
Հարցում. Պատրա՞ստ ենք արդյոք գրիպի դեմ պայքարին
Հայաստանում դեկտեմբեր-հունվար ամսին գրանցվել է գրիպի, այդ թվում՝ H1N1-ի, եւ ՍՇՎ-ի լայն տարածում...
Տնից դուրս չեն գալիս, տանը խունկ են վառում. ինչպես են երեւանցիները պայքարում գրիպի վարակի դեմ
Սուր շնչառական վարակներից խուսափելու համար երեւանցիները հիմնականում դիմում են ավանդական միջոցների...
Երեւանում բացվել է ՍԾՏՀ ԽՎ սոցիալական հարցերի, մշակույթի եւ կրթության հանձնաժողո
Երեւանյան նիստին մասնակցել են ութ երկրի, այդ թվում` Թուրքիայի պատվիրակները, իսկ Ադրբեջանի պատվիրակությունն այդպես էլ չի ժամանել...
Վրաստանում «խոզի գրիպից» մահացածների թիվը հասել է 23-ի
Հիվանդությունների եւ հասարակության առողջության վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով, մարտի 4-ին գրիպից 32 մարդ է մահացել....
Վրաստանում «խոզի գրիպի» զոհերի թիվը հասել է 22-ի
Այս տարի Վրաստանում գրիպից մահացել է 27 մարդ, որոնցից 22-ը՝ «խոզի գրիպից»...
Ամենաշատ