News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանն արդեն այսօր պետք է պատրաստվի նոր ատոմակայանի շինարարությանը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է  Հայաստանում էներգետիկայի ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը։

Նրա խոսքով՝ արդեն հիմա պետք է ներդրողներ փնտրել եւ զբաղվել մասնագետների պատրաստմամբ, քանի որ նոր ատոմակայանի կառուցման գործընթացը երկար է։ Փորձագետի կարծիքով՝ ՀՀ–ԵՄ համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի աշխարհաքաղաքական  մեխը 42–րդ կետն է, որի հիմանական ուղերձն այն է, որ ՀՀ–ն չպետք է ատոմային էներգետիկա ունենա։ Ֆորմալ տեսակետից՝ ԵՄ–ն պահանջում է ՀԱԷԿ–ի գործող բլոկը շահագործումից հանել 2026 թվականին։ Համաձայնագրում ուղիղ չի խոսվում, որ ՀՀ–ն չպետք է ատոմային էներգետիկա ունենա, սակայն մեխանիզմ է ստեղծվում»,–նկատել է Մարջանյանը։  

Փորձագետը հավելել է, որ 2026 թվականին Հայաստանը ստիպված կլինի շահագործումից հանել գործող էներգաբլոկը, բայց փոխարենը ոչինչ չի ստեղծվի։

Նա հիշեցրեց, որ միջպետական համաձայնագրով Հայաստանը Մոսկվայի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում սովորելու  անվճար տեղերի քվոտա է ստանում, բայց այդ քվոտայից ոչ ոք չի օգտվում, քանի որ ուսանողներին բանակ են տանում։

Փորձագետը նշեց, որ ՀԱԷԿ–ում այժմ շուրջ 1800 մարդ է աշխատում, որոնցից ինժեներատեխնիկական աշխատակիցները՝ 450–ն են, այսինքն՝ 25 տոկոսը։  «Միջոցներ են պետք ոչ միայն նոր ատոմակայանի կառուցման, այլ նաեւ գործողը փակելու համար»,–նշել է նա։

Փորձագետը նկատեց նաեւ, որ կան փաստարկներ նաեւ կայանի շահագործման ժամկետի երկարաձգման համար, մասնավորապես, ԱԷՄԳ վերահսկողության առաքելությունը միշտ դրական է գնահատել ՀԱԷկ–ի անվտնագությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Ամենաշատ