News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
USD
478.4
EUR
539.06
RUB
7.43
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը

Քաղաքական պրոցեսները մեզ բերել, կանգնեցրել են ընդհանուր նպատակի առջեւ եւ այդ նպատակը Հայաստանն է եւ Արցախն է: Այս մասին սեպտեմբերի 14-ին Փարիզում Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, Հայաստանից Սփյուռքի ակնկալիքների վերաբերյալ հարցին, ՀՀ վարչապետն ասաց. «Անընդհատ տարբեր հայկական համայնքներից հնչում են ազդակներ, թե ինչպես է պատկերացնում Հայաստանի կառավարությունը Սփյուռքի կյանքի կազմակերպումը եւ հարաբերությունները Սփյուռքի հետ, Սփյուռքի կազմակերպությունների հետ:

Երբեմն իմ ելույթների էմոցիոնալ կազմը ընկալվում է, բայց բովանդակային կողմը միշտ չի, որ ճիշտ է ընկալվում: Մենք ունենք մեկ ընդհանուր խնդիր, ունենք մեր ժողովրդի ներուժն առավել արդյունավետ դարձնելու, մեր քաղաքական հնարավորությունները մեծացնելու: Սրա համար մենք ոչ թե պետք է բաժանվենք, այլ միավորվենք: Այն մոդելը, որ կիրառվում է ֆրանսահայ համայնքում, կարող է օրինակելի դառնալ բոլոր հայ համայքների կազմակերպման համար: Ֆրանսահայ համայնքում հայկական կազմակերպությունները միավորվել են մեկ կազմակերպությունում: Սա չի նշանակում, որ բոլորը ամեն ինչում համաձայն են իրար հետ. պետք չի ամեն ինչում համաձայնել իրար հետ, բայց պետք է լինել իրար հետ:

Պետք է ունենալ ընդհանուր նպատակներ: Տվյալ դեպքում, քաղաքական պրոցեսները բերել, կանգնեցրել են ընդհանուր նպատակի առջեւ եւ այդ նպատակը Հայաստանն է եւ Արցախն է: հայության փոխգործակցության բանաձեւը ես հենց այդպես եմ տեսնում, որ մենք իրար հետ ենք: Հեղափոխությունը չի եկել, որ մենք բաժանվենք, պառակտվենք, չարախոսենք իրար: Հեղափոխությունը եկել է, որ հայության ներուժը համախմբի եւ այն պետք է կիրառվի ամբողջ աշխարհում հայության ներուժը մեծացնելու համար»:

Փաշինյանը նկատեց, որ թավշյա հեղափոխության արդյունքում ժողովուրդն սկսեց հավատալ ինքն իրեն. «Այլ բան, որ ժողովրդի մի մասը հավատացել է, որ դա հնարավոր է այս ճանապարհով, մյուս մասը չի հավատացել: Ես չեմ կարծում, որ նրանք, որոնք ավելի շուտ են հավատացել, պետք է մեղադրեն նրանց, որոնք ավելի ուշ են հավատացել:

Այսպիսի մի խոսք կա. ասում են՝ ո՞վ է հոռետեսը, հոռետեսը լավ տեղեկացված լավատեսն է: Հիմա նրանք, որոնք չեն հավատացել, ավելի լավ են տեղեկացված եղել Հայաստանում տիրող իրավիճակի մասին, իսկ որոնք հավատացել են, այդ թվում նաեւ ես, բազմաթիվ պահեր չեն իմացել, նոր են իմանում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել