News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Ոչ մի գաղտնիք չկա, որ դատական իշխանությունը ամենակոռումպացված համակարգի համարումն ունի. վերցրեք կոռուպցիայի ընկալման ցանկացած հետազոտություն եւ կտեսնենք, որ ՀՀ քաղաքաիների համոզմամբ դատական իշխանությունն ամենակոռումպացվածներից է եղել Երրորդ Հանրապետության պետամության ողջ ընթացքում: Այս մասին սեպտեմբերի 14-ին Փարիզում Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելով հետեւյալ պարտավորությունն եմ նաեւ ստացել, ես ասել եմ, որ պետք է հրաժարվենք դատավորների՝ Բաղրամյան 26-ից հրահանգներ իջեցնելու պրակտիկայից: Բայց տեղի են ունենում իրադարձություններ, որոնք ստիպում են մտածել, որ իմ այս դիրքորոշումը դատական համակարգի որոշակի շրջանակներում ընկալվում է հետեւյալ կերպ. որ եթե հիմա նա, ով գտնվում է Բաղրամյան 26-ում, հրաժարվում է մեզ հրահանգներ տալ, սա կարող է նշանակել, որ մենք կարող ենք հրահանգներ ստանալ այն նույն մարդկանցից, որոնք մեզ 7 ամիս առաջ հրահանգներ էին տալիս: Ես ասում եմ, որ այդպիսի բան ուղղակի թույլ չեմ տա»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ իրենք հրաժարվում են դատական համակարգին հրահանգներ տալ, բայց շատ են դեպքերը, որ դատավորներն իրենք չեն համակերպվում այդ վիճակի հետ: «Ես մի քանի անգամ ստիպված եմ եղել ուղիղ եթեր մտնել եւ խոսել այդ մասին: Իրենք են ուզում հրահանգներ ստանալ: Մենք ասում ենք՝ ոչ, մենք հրահանգներ չենք տալիս, բայց թույլ էլ չենք տա, որ դուք շարունակեք հրահանգներ ստանալ այն տեղերից, որտեղից, սովորաբար, ստացել եք ձեր գոյության ողջ ընթացքում: Սա է խնդիրը»:

ՀՀ վարչապետը նկատեց, որ շուտով Եվրոպական դատարանում կսկսեն լսվել 2008 թվականի մարտի 1-ի գործերը եւ շատ մեծ է հավանականությունը, որ այդ բոլոր գործերով Հայաստանի Հանրապետությունը կպարտվի. «Իսկ ով է պատասխան տալու դրա համար: Այսինքն ի՞նչ. Մեր դատական համակարգը մտածում է, որ կարող է շարունակել գործել հին ձեւերո՞վ, չի ստացվի: Ես հույս ունեմ, որ փոփոխությունները հավուր պատշաճի կգնահատվեն մեր դատական համակարգի կողմից եւ չի լինի այնպես, որ ՀՀ ժողովուրդը մտածի, որ ինքը պետք է նաեւ դատական համակարգի հըարցերով զբաղվի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ