«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ եւ Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը քարոզարշավ է իրականացնում Դավիթաշեն եւ Աջափնյակ վարչական շրջաններում: Այն մեկնարկել է Դավիթաշեն վարչական շրջանի Սրբոց Նահատակաց եկեղեցու հարակից օղակաձեւ տարածքից:
Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 23-ին: Քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 10-ին եւ կտեւի մինչեւ սեպտեմբերի 21-ը: Ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք: