News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, օլիգարխների կանանց կոչ է արել իրենց զարդերի մի մասը նվիրաբերել հիմնադրամին, որը բացում է ապրիլյան պատերազմում զոհված Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանը: Հիմնադրամը, ինչպես նշել է Համեստ Ներսիսյանը, կաշխատի տարբեր ուղղություններով՝ աջակցելով զոհված զինվորների ընտանիքներին:

«Ուզում եմ դիմել գործող եւ նախկին պաշտոնյաների, օլիգարխների կանանց. եթե դուք անգամ մի փոքր կասկածում եք, որ ձեզ զարդերը եւ հարստությունները ձեռք են բերվել ազնիվ ճանապարհով, կոչ եմ անում ձեզ դրանք նվիրաբերել տիկին Համեստի հիմնադրամին: Այդպես դուք կարող եք ավելի հանգիստ լինել՝ գիշերը ձեր գլուխը բարձին դնելով», - Ադրբեջանի հետ սահմանին վերջին տարիներին զոհված զինվորների մայրերի հետ հանդիպմանն ասաց վարչապետի կինը:

Աննա Հակոբյանը նշեց, որ  «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին նա առաջին անգամ խոսել է Մոսկվա այցի ժամանակ, հետո Փարիզում: Խաղաղության նրա կոչերը ոչ միանշանակ ընդունվեցին. շատերը նրան հարցնում էին, թե ինչպես են այդ նախաձեռնությանը վերաբերում ապրիլյան պատերազմի կամ այլ ռազմական գործողությունների ժամանակ մահացած զինվորների մայրերը: Սակայն մայրերի հետ հանդիպումը ցույց  տվեց, որ նրանք բոլորը ցանկանում են նույնը, ինչ ինքը՝ խաղաղություն եւ հանգստություն երկրում:

Աննա Հակոբյանը եւ զոհված զինվորների մայրերը հույս են հայտնել, որ ադրբեջանցի մայրերը նույնպես սատարում են իրենց դիրքորոշմանը, քանի որ երեխաների հանդեպ սերը զգացմունք է, որը չի ճանաչում ոչ ազգության, ոչ քաղաքացիության, ոչ էլ մաշկի գույն:

 «Մի օր մեր խոսքերը կհասնեն նաեւ տղամարդկանց, որոնք կրակելու եւ պատերազմ սկսելու հրամաններ են տալիս», - ասաց Աննա Հակոբյանը:

Սակայն խաղաղության կոչերը պետք չէ թուլության դրսեւորում համարել, ասել է վարչապետի կինը. իհարկե ոչ ոք պատերազմ չի ուզում, սակայն երկիրը պաշտպանելու անհրաժեշտության դեպքում կլինի ոչ միայն իր որդին, այլեւ ինքն անձամբ պատրաստ է ձեռքը զենք վերցնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ