News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավտոմեքենաների SpeedMe.ru պորտալը կազմել եւ հրապարակել է հեռավոր ճանապարհորդությունների համար հարմարավետ նոր ավտոմեքենաների վարկանիշային ցուցակը։ Ցուցակը գլխավորում է Toyota Land Cruiser 200-ը։  

Փորձագետները բարձր են գնահատել այս մոդելի մեծ անցունակությունը, տարողունակ սրահը եւ հզոր շարժիչը, ինչպես նաեւ վարորդին օգնող մի շարք հարմարությունները, որոնք ապահով կդարձնեն երկարատեւ ճանապարհորդությունները։

2-րդ հորիզոնականում բրիտանական Land Rover Freelander 2-ն է։ Այս ավտոմեքենան ավելի շուտ քրոսովերների դասին է պատկանում, քան ամենագնացների, սակայն զարմանալի հավասարակշռության եւ դիզելային շարժիչի շնորհիվ այն առավել սառցադիմացկուն մեքենաներից է համարվում։

Թոփ եռյակը փակում է գերմանական Volkswagen Touareg-ը։ Վարկանիշային ցուցակի հեղինակները շեշտում են այս մոդելի պտտման պահի դինամիկ վերաբաշխումը, լուսադիոդային լուսարձակները, տեսախցիկը, սենսորներն ու խնայող շարժիչը։

4-րդ հորիզոնականում Audi Q7 քրոսովերն է, որի առավելությունների թվում նշվում են էլեկտրոնային օգնականներն ու այլ առաջատար տեխնոլոգիաները։ 5-րդ հորիզոնականում է հայտնվել BMW X5-ը, որը թույլ է տալիս ճանապարհորդել մոլորակի ցանկացած անկյուն երկարատեւ ժամանակով։ Բարձր է գնահատվել նաեւ տարողունակ սրահը։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Առաջարկում ենք փոխել դա. Թունյան
Ավտոմեքենաների տարեկան գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե…
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Ամենաշատ