News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կաթոլիկ դպրոցներում սեռական բռնության գործով մեղադրյալ, չիլիացի հոգեւորական Քրիստիան Պրեհտա Բանյադոսին զրկել է հոգեւոր կոչումից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարգադրել է առանց բողոքարկման հնարավորության «ի բարօրություն Եկեղեցու» Քրիստիան Պրեհտա Բանյադոսին զրկել հոգեւոր կոչումից եւ ազատել կոչումից բխող բոլոր պարտավորություններից»,-ասված է  Սանտյագոյի արքեպիսկոպոսարանի տարածած հաղորդագրությունում։

Բանյադոսը մեղադրյալներից մեկն է ուսումնական հաստատություններում աշխատող հոգեւորականների կողմից սեռական բռնության գործով։ Տուժածների մեծ մասը անչափահաս է եղել վերոհիշյալ հանցագործության պահին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ