News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ես այսօր շատ պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում օլիգարխիա եւ օլիգարխներ գոյություն չունեն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին Երեւանի Գարեգին Նժդեհի հրապարակում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ ունեցած ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք չենք ուզում, որ ժողովուրդը նայի կառավարության ձեռքին, մենք ուզում ենք, որ ժողովուրդը նայի կառավարության աչքերին, եւ ունենանք այնպիսի կառավարություն, որ ի վիճակի լինի ժողովրդի աչքերի մեջ ուղիղ նայել։ Մենք չենք ուզում, որ ժողովուրդը նայի, այսպես կոչված, օլիգարխիայի ձեռքերին, եւ ես այսօր շատ պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում օլիգարխիա եւ օլիգարխներ գոյություն չունեն։ Որովհետեւ օլիգարխիա նշանակում է քչերի իշխանություն, Հայաստանում չկա եւ այլեւս չի լինելու քչերի իշխանություն, որովհետեւ իշխանությունը պատկանում է շատերին, այսինքն՝ ժողովրդին, եւ Հայաստանում օլիգարխ եւ օլիգարխիա այլեւս չի լինելու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա շեշտեց, որ իրենք ասում են՝ Հայաստանում չպետք է լինեն արտոնյալ մարդիկ. «Մեզ պետք չեն, որ Հայաստանում 10 հատ իրար հետեւից նույն համարով ավտոներ պտտվեն շարասյուներով՝ ցույց տալու համար, որ իրենք առավել են ինչ-որ մեկից։ Եվ ես ուզում եմ ասել՝ Հայաստանում չկա ավելի բարձր կոչում, քան ՀՀ հպարտ քաղաքացի կոչումն է։ Ես էդ մարդկանց կոչ եմ անում՝ դադարեցրեք ձեր այդ նույն համարանիշերով մեքենաների, նույն գույներով, նույն բանդաժներով, նույն անտենաներով, նույն գույնի կոշիկներով եւ նույն գույնի նասկիներով շարասյուները, եղեք օրինապաշտ քաղաքացի եւ կվայելեք բոլորի հարգանքը։ Դադարեցրեք ձեր դրամապանակներով բոլորին զարմացնելու գործելակերպը, հակառակ դեպքում՝ ամեն օր կզարմանաք»։

Վարչապետի խոսքով՝ ինքը հանձնարարել է ոստիկանությանն ուսումնասիրել հարցը եւ օրենքով սահմանված լուծումներ տալ։

«Հայաստանում չպետք է լինեն ապօրինի ավտոշարասյուներ, որոնք քշում են մարդկանց վրա մայթերի վրայով, ուրիշ ավտոների վրայով, որոնք իրենց ամեն քայլով արհամարհանք են արտահայտում ժողովրդի նկատմամբ: Չի լինելու այդպիսի բան։ Գործարարներն ու գործարարությունը չափազանց կարեւոր ինստիտուտ են, ես ուզում եմ, որ վերջապես տեղի ունենա հաշտություն ՀՀ բոլոր քաղաքացիների միջեւ»,- ասաց Փաշինյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ․․․
«Ժողովուրդ». Բացառիկ. որ դատավորների սենյակներում են գաղտնալսվող սարքեր տեղադրվել
Նշենք, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից...
COVID-19-ի հետ կապված սահմանափակումների պատճառով Հելսինկիում բողոքի ցույց է անցկացվել
Ակցիային մասնակցել է շուրջ 300 մարդ․․․
«Ազատ հայրենիքը» ձգտելու է շարունակել զբաղեցնել իր առաջատար դիրքը. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիքը» իր նշանակալի նպաստն ունի Արցախի պետականաշինության գործում...
Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն. Շարմազանով
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է անում Փաշինյանի իշխանությունը...
Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Երեւանի նորընտիր ավագանու կազմը (ցանկ)
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի…
Ամենաշատ