News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը եւ Թուրքիան որոշել են Իդլիբում ապառազմականացված գոտի ստեղծել։ Այս մասին Սոչիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Հանդիպման ընթացքում մենք մանրամասն քննարկեցինք այդ իրավիճակը եւ որոշեցինք զինված ընդդիմության եւ կառավարական զորքերի շփման գծում մինչեւ այս տարվա հոկտեմբերի 15-ը ստեղծել 15-20 կմ խորությամբ ապառազմականացված գոտի»,- ասել է նա։

Պուտինը հայտարարել է, որ Էրդողանի հետ բանակցությունների ընթացքում իրենց հաջողվել է Իդլիբի վերաբերյալ լուրջ եւ համաձայնեցված որոշում կայացնել։

Նրա խոսքերով՝ շփման գծում ապառազմականացված գոտին կվերահսկվի Սիրիայի կառավարական զորքերի եւ ՌԴ զինվորական ոստիկանության ուժերով։

«Թուրքիայի նախագահի առաջարկով՝ մինչեւ 2018թ․ հոկտեմբերի 10-ը այդ գոտուց դուրս կբերվեն ծանր զինատեսակները, տանկերը, հրթիռային համակարգերը, ընդդիմադիր բոլոր խմբավորումների հրազենն ու ականանետերը»,- ասել է Պուտինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ