News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիան զգալիորեն դյուրացրել է օտարերկրացիների համար քաղաքացիության ձեռքբերումը, երկրի նախագահ Թայիփ Էրդողանի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Resmi Gazete կառավարական տեղեկագրում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հրամանի համաձայն, քաղաքացիության ձեռքբերման համար նախատեսված կապիտալի ֆիքսված գումարը 2 միլիոնից նվազում է  մինչեւ 500 հազար դոլար: Օտարերկրացիների  քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ անշարժ գույքի նավազագույն արժեքը 1 մլն դոլարից կրճատվել է մինչեւ 250 հազար դոլար:

Փոփոխություններ են մտցվել նաեւ օտարերկրացու կողմից առնվազն 100 աշխատողներին աշխատատեղերով ապահովելու կետում. այժմ քաղաքացիության ձեռքբերման համար բավական է առնվազն 50 աշխատակիցներին աշխատանքով ապահովելը:

Դեպոզիտների գումարը, որը քաղաքացիության ստացման համար պետք է պահպանվի Թուրքիայի բանկերում, նույնպես նվազել է՝ 3 մլն-ից հասնելով մինչեւ 500 հազար դոլարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ